Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Politiko-ին ասել է.« ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած գործարքը Ուկրաինայում պատերազմին վերջ տալու վերաբերյալ բավականին մոտ է կապիտուլյացիայի: Այս գործընթացը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դուրս գալուն ՆԱՏՕ-ից»։
Բոլթոնը, ով ժամանակին հեռացավ Թրամփից՝ արտաքին քաղաքական տարաձայնությունների պատճառով, ասել է, որ ցանկացած գործարք կթուլացնի Ուկրաինան և Եվրոպան.
Բոլթոնը նախազգուշացրել է, որ եվրոպացի առաջնորդները վտանգում են սխալ որոշում կայացնել, եթե նրանք հավանություն տան Պուտին-Թրամփ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրին, որը հնարավոր է ձեռք բերվի:
Նա նշել է, որ սառնասրտորեն է վերաբերվում Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու գաղափարին. «Ես դեմ եմ խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ ՄԱԿ-ի հետ փորձը ցույց է տվել, որ խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո նրանք կարող են դառնալ լանդշաֆտի մշտական մասը, որի դեպքում դա հավասարազոր կլինի Ուկրաինայի դե ֆակտո բաժանմանը, որը կարող է որոշ ժամանակ անց դառնալ դե յուրե»:
Թրամփի նախկին խորհրդականը նշել է.«Ավելի լավ կլինի, որ Եվրոպան ամուր աջակցություն ցուցաբերի Ուկրաինային՝ համալրելով իր զենքի պաշարները, այլ ոչ թե զբաղվի Թրամփի և Պուտինի կողմից համաձայնեցված ապագա սցենարների կանխատեսմամբ. Այսպիսով, եթե դուք պատրաստ չեք հրաժարվել Ուկրաինայի տարածքը վերադարձնելու ցանկացած հնարավորությունից, գոյություն ունեցող ճակատային գիծը սառեցնելու գաղափարը պոտենցիալ շատ վտանգավոր է»:
