Փաշինյանը ներկայացրել է «իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծը. Այն ունի 14 դրույթ

«Իրական Հայաստանը» պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա յուրաքանչյուր քաղաքացու համար, բայց փաստն այն է, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ձեւակերպված եւ ամփոփված չէ մի փաստաթղթի մեջ, որտեղ հնարավոր լինի ծանոթանալ դրան եւ որդեգրել այն. Այս ուղերձի նպատակն է ներկայացնել «իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծը, որը մենք մշակել ենք: Այս մասին իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացնելով «իրական Հայաստանի նախագիծը՝ նշել է.

«Իրական Հայաստանը ՀՀ-ն է միջազգային ճանաչված 29 743 քմ տարածքով: ՀՀ-ի առաջընթացի եւ առաջընթացի իրական Հայաստանի վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է եւ պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ահա, այս նախաբանում արձանագրված է այն, ինչ քիչ առաջ ասացի, որ ըստ էության, մեր պետական,  հանրային կյանքի բոլոր ոլորտներում իմ ընկալմամբ եւ առաջարկով,  այն պետք է արտահայտվի պետական ու հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, կրթություն, մշակույթ եւ այլն:

«Իրական Հայաստանի» նախագիծը հիմնված է 14 հիմնական դրույթների վրա:

Դրույթ 1. Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ:

Հայրենիքը հայերիս լեզվամտածողության ամենանվիրական հասկացություններից է, բայց այն չի առնչակցվում իրավական համակարգին, ունի աշխարհագրական ընկալման տարբերակներ: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնականացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ ՀՀ-ի հետ: Հայրենասիրությունը այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլեւ պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, սահմանադրական կարգը ընկալի որպես համակեցության իր մասնակցությամբ եւ որոշմամբ ձեռք բերված համաժողովրդական պայմանավորվածություն: Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության  ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային (ռտելեկտային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»:

Փաշինյանը նշել է, թե ինչու է կարեւոր նոր Սահմանադրության ընունումը. «ՀՀ քաղաքացիները իրենց պետք է ընմկալեն որպես ՀՀ հիմնադիր, բայց նաեւ պետք է իրենց ընկալեն որպես ՀՀ-ում հաստատված իրավահարաբերությունների, սահմանադրական կարգի, իրավունքների ու պարտականությունների համակարգի հիմնադիր: Իրենք պետք է արձանագրեն, որ դա իրենց ստեղծածն է, հետեւաբար, հաստատված իրավակարգը հարազատ է իրենց:

Այսօր մենք շատ դեպքերում այս ընկալումը չունենք: Շատ հաճախ իրավակարգը ընկալվում է որպես ուրիշի կողմից մեր քաղաքացիներին պարտադրված: իսկ իօնչո՞ւ են մարդիկ այդպես ընկալում: Ես երկու պատճառ եմ գտնում. Առաջինը՝ ՀՀ Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքացիների մոտ չկա այն ընկալումը, որ սա իրենք են ընդունել, իրենք են քվեարկել: Երկրորդը, քանի որ մենք դարեռր շարունակ ապրել ենք ուրիշների կողմից ստեղծված պետություններում եւ ուրիշների կողմից պարտադրված իրավակարգի մեջ, այս դարավոր մտածողությունը արտահայտվում է այսօրվա մեր իրականության մեջ: Դրա համար մենք մեր պետության ներսում սահմանված իրավակարգը ընկալում ենք այնպես, ինչպես ընկալում էինք 150-200 տարի առաջ այլ պետություններում մեզ պարտադրված իրավակարգ:

Դրույթ 2. Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես էլ ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ:

Ազգ եւ ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են, բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել: Ազգը էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն: Ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է սահմանադիրը, իշխանության աղբյուրը եւ իշխանության գերագույն կրողը: Հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ հատվածն է: Հայ ժողովուրդը Հայաստանի ժողովրդի առանցքն է, ՀՀ ժողովրդի մաս են նաեւ այլ ազգերի ներկայացուցիչ ՀՀ քաղաքացիները:

Դրույթ. 3. Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց:

Ժողովուրդը պետություն ստեղծում է որպես բարեկեցության գործիք: Պետությունը հայկական իրականությունը անընդհատ փոթորկող «որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն է: Պետությունը այն տեղն է, որտեղ կա հաց, որովհետեւ պետությունը այն գործիքն է, որով ստեղծվում է հաց, այսինքն բարեկեցություն, հետեւաբար այդ պետությունում պետք է մնալ: Պետությունը ժողովրդի բարեկեցության ստեղծման արգասիք է, բարեկեցությունը երջանկության հասնելու անհրաժեշտ պայման է: Այս ընկալումը խորթ է եղել մեր իրականությանը, որովհետեւ դարեդար հայրենիք, պետություն, հաց հասկացությունները տարանջատված են եղել իրարից մեր ընկալմամբ: Հացը  վաստակվել է ուրիշների կողմից ստեղծված եւ կամ ուրիշ տեղերում գտնվողն պետություններում՝ հայներնիքին վերապահելով մեկուսի, բայց նվիրական արժեքների ու ավանդույթների կոնսերվացման գործառույթ, հայրենիքի, պետության ու հացի միջեւ դեգերումները վերածելով հայերիս սոցիալ-հոգեբանության առաջնայինմ բաղադրիչի: Հաց, հայրենիք, պետություն հասկացությունների նույնացումը խնդիրներից արտագաղթելու, այսինքն հացի խնդիրն այլ տեղ լուծելու հայեցակարգը փոխարինում է խնդիրներին առերեսվելու եւ դրանք սեփական պետությունում եւ պետությունով լուծելու հայեցակարգով: Այստեղ էական նշանակություն ունի բարեկեցության, այսինքն անվտանգության, ազատության, արդարության, կենցաղի, երջանկության ստանդարտի սահմանումը: Դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը որպես ռազմավարություն որդեգրելը եւ պետությունը որպես ռազմավարության իրագործման գործիքի եւ նշված ստանդարտի իրագործման տարածքի գիտակցումն է: Այս համատեքստում կարեւոր է արձանագրել, որ պետությունը սեփական բախտը որոշելու ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է ժողովրդի ու քաղաքացու համար, եւ որ մարդու լավագույն կյանքը հնարավոր է միայն իր պետության մեջ:

Պետությունն է ժողովրդի կյանքը ապահովելու լավագույն գործիքը: Իսկ դա հնարավոր է իր պետության մեջ: Մենք պետք է մեր պետությունը համարենք մեր բարեկեցության, անվտանգության ապահովման առանցքային գործիք:

Դրույթ 4. Հարստացիր եւ հարստացրու:

Հարստանալն ու հարստացնելը հանրային բարեկեցություն հաստատելու առանցքային խթան է: Սա պետք է տեղավորել ոչ թե փողի հետեւից մրցավածքի, այլ արդյունք ստեղծելու համար մրցակցության անհատին եւ պետությունը զարգացնող տրամաբանությանմեջ: Լավ ապրելը պետք է դատնա կանոն բարեկեցության սահմանված ստանդարտի տրամաբանության մեջ եւ այն ըմբռնմամբ, որ լավ ապրելու միակ գործիքը շատ աշխատելն է, շատ վաստակելը, շատ ծախսելը: Սա վերաբերում թե անհատին, թե պետությանը: Պետությունն ու անհատը պետք է կապված լինեն իրար հարստացնելու փոխադարձ ցանկությամբ:

Հարստացնելու պետական մտածողությունը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, ստեղծագործականության միջավայրում:  Եթե այսպիսի միջավայրում շատ աշխատելը չի բերում շատ վաստակի, ուրեմն աշխատանքը արդյունավետ եւ արտադրողական չէ: Եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը ներդրումը, արդյունավետ չէ: Այստեղ էական է փողի նկատմամբ հանրային եւ անհատական վերաբերմունքի փոփոխությունը: Այն չաի ու բարու տրամաբանությունից դուրս դնելու եւ խնդիրներ լուծելու օրինական աշխատանքի գնահատման գործիք ընկալելու իմաստով:

Դրույթ 5. Մարդը բարձրագույն արժեք է:

Սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալը առաջնահերթություն է: Հացի, փողի, հարստության, լավ ապրելու մասին խոսույթի ներառումը քաղաքական գաղափարախոսության մեջ,  անսովոր է մեր քաղաքական կյանքի եւ իրականության համար, եւ կարող է գնահատվել որպես բարձր արժեքների քաղաքականությունից հրաժարում: «Բարձր արժեքների վրա հիմնված» քաղաքականությունները երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին՝ մարդուն, եւ նրա ամենօրյա կենսական կարիքները, ապրելու եւ կյանքը վայելելու նրա բնականոն մղումը: Սույն գաղափարախոսության առանձնահատկությունը մարդուն առանցքում դնելու գործնական մոտեցումն է այն ըմբռնմամբ, որ մարդու կարիքները նախեւառաջ ինքը մարդը պետք է հոգա եւ պետական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն մարդուն դրա համար անհրաեշտ կրթությամբ, հմտություններով, կարողություններով օժտելուն, մարդու տաղանդը զարգացնելուն:

Հոգեւոր մտածութային արժեքները նույնպես  դիտարկվում են այս տեսանկյունից: Այդ արժեքները ոչ թե ունեն երկնային նշանակություն, այլ մարդու կենսական կարիքների անբաժան մասն են:

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա: Ըստ այդմ, հայ ժողովրդի, ՀՀ-ի ազգային արժեքներն են. Հայաստանի Հանրապետությունը,  նրա անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը,  ժողովրդավարությունը, բանակը, Հայաստանի պատմությունը, հայ բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կոթողիկե եկեղեցին, հայ ավետարանական եկղեցին, քրիստոնեությունը, հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային եւ էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, կերպարվեստը, բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը, հայրենի բնաշխարհն իր բազմազանությամբ, առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը,  մարդասիրությունը, հարգանքը եւ հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, կրոնների նկատմամբ,  տարածաշրջանային պատկանելիությունը, համաշխարհային քաղաքակրթությունը, տարածաշրջանային դասական եւ ժամանակից մշակույթը. եղբայրական զգացմունքները եւ հարաբերությունները