«Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում ԵՄ-ի դերակատարումը բացառվում է»․- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Նրա խոսքով․ -«եթե Եվրոպան ցանկանում է օգնել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, ապա թող դադարեցնի Կիևին զենքի մատակարարումը»: Փոխարտգործնախարարը նաև շեշտել է, որ․- «Մոսկվան բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը՝ դա որակելով էսկալացիոն քայլ»: Գրուշկոն հավելել է․- «այժմ Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր բարելավման մասին ոչինչ չի վկայում»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ևս հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիների ֆիզիկական ներկայությունը նպատակահարմար չէ: Նա միևնույն ժամանակ նշել է, որ եվրոպական կողմի շահերը հաշվի կառնվեն:
