Յուրի Սաքունցը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում վստահ հաղթանակ տարավ չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտն անցել է լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ է եղել. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրել է մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։

Հաղթանակից հետո Յուրի Սաքունցն իր հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ իմաստ։