Փաշինյանի երջանիկ ժպիտն ու «Գորշ գայլերի» ակտիվացումը Եվրոպայում

ԱՄՆ-ում Թուրքիայի տանը  Նիկոլ Փաշինյանն Էրդողանի նվիրած գիրքը այնպես ամուր էր սեղմել  կրծքին ու երջանկացել, որ անգամ Էրդողանն ինքն էր զարմացել այդ ուրախությունից: Կարելի էր ենթադրել, թե թուրքերն այլեւս Էրդողանի միջոցով իրենց ներողամտությունն են հայցել հայերից՝  ցեղասպանությունների համար: Իսկ ցեղասպանված հայերի շառանգներին շուտով բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում կտան:

Իրականում այդ «երջանկությունը» բոլորովին այլ բան էր նշանակում. Փաշինյանն ընդունում է Էրդողանի թելադրած խաղի բոլոր կանոնները…

Մի «գնդակի» պատմություն

Այդ «պատմական» լուսանկարից ընդամենը  մի քանի օր անց Ֆրանսիայում տեղի ունեցավ Գորշ գայլերի հարձակումը հայ ֆուտբոլիստների վրա. սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանս քաղաքի Ժան-Ժերմեն մարզադաշտում  ֆուտբոլային խաղի  հանդիպման ժամանակ, որի շրջանակներում հանդիպել են սիրողական երկու ակումբներ՝ Turquoise-ը և ՀՄԸՄ-ն, թուրք երկրպագուները դժգոհ մնալով իրենց թիմի 2։0 պարտությունց, ցույց են տվել Գորշ գայլերի ժեստը եւ հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա, դանակներով հարվածել: Երկու հայ ֆուտբոլիստ տեղափոխվել է հիվանդանոց:

Որտե՞ղ է թաղված շան, տվյալ դեպքում՝ գայլի գլուխը

Շատերը կարող են կարծել, թե սա ընդամենը խուլիգանական արարք է՝ մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր վրդովվել են խաղի արդյունքներից:  Իրականում, խնդիրն ավելի խորքային է. Թուրքիան պետական մակարդակով Եվրոպական երկրներում ակտիվացնում է «Գորշ գայլերի» խմբավորումներին: Նպատակը հայկական սփյուռքին տեղում չեզոքացնելու, ակտիվ սփյուռքահայերին ֆիզիկական բռնության սպառնալիքների տակ լռեցնելն է: Հիշեցնենք, որ թուրք պաշտոնյաները  պետական մակարդակով բազմիցս են ասել, որ հայկական սփյուռքը իրենց ոխերիմ թշնամին է, խանգարում է հայ թուրքական հաշտեցմանը եւ, իբր, հայերի ու ադրբեջանցիների միջեւ պատերազմներ է հրահրում:

Պայքար հայկական սփյուռքի դեմ

Էրդողանը որոշել է ֆինանսական միջոցներ չխնայել այ«Գորշ գայլերի» կազմակերպություններին ու նրանց առաջնորդներին վճարելու համար, որպեսզի նրանք  ուժեղացնեն պայքարը եվրոպական, ավելի կոնկրետ՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի սփյուռքի դեմ: Հիշեցնենք, որ Ֆրանսիան ունի ուժեղ եւ լավ կազմակերպված հայկական համայնք: Այս քաղաքականությունն, անշուշտ, մեծ վտանգ է ներկայացնում մեր հայրենակիցների համար: 2022թ Նոյեմբերին, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն այցելել էր Ստրասբուրգ, անձամբ կոչ էր արել «Գորշ գայլերին»` ակտիվանալ եւ ուժեղացնել պայքարը հայկական սփյուռքի դեմ:

Եվրոպայում «Գորշ գայլերի» վայրագությունները  44-օրյա պատերազմի օրերին

Հիշենք, թե Գերմանիայում եւ Ֆրանսիայում «Գորշ գայլերն ինչ բռնություններ կատարեցին արցախյան 44-օրյա պատերազմի օրերին. սկզբում ծայրահեղականները հրդեհեցին Բեռլինում Հայաստանի դեսպանատան մոտ կայանված ավտոմեքենան։ Հետո Քյոլն Մյուլհայմ շրջանում մոտ 30 թուրք եւ ադրբեջանցի հարձակում կազմակերպեցին հայերին պատկանող փոքր ռեստորանի վրա։ Հանովերում անհայտ անձինք հարձակվեցին հայկական եկեղեցու այցելուների վրա։ vvv

Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ թուրք արմատականներից սպառնալիքներ եւ վիրավորանքներ էին ստանում սոցիալական ցանցերում եւ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք սպառնում էին անգամ երեխաների հետ հաշվեհարդար տեսնել. «Մենք ճանաչում ենք ձեզ, գիտենք, թե որտեղ են լինում ձեր երեխաները ցերեկը եւ գիշերը։ Մենք ձեզ կգտնենք»: Հոկտեմբերի 28-ին թուրք ազգայնականները Փարիզում դանակներով եւ կացիններով հարձակվել էին Արցախի անկախության ճանաչումը պահանջող հայ ցուցարարների վրա եւ վիրավորել նրանցից մեկին: Այնուհետեւ Լիոնում «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրող հարյուրավոր թուրքեր բառացիորեն գրոհել էին հայկական թաղամասերի վրա։ Չորս հայ էր վիրավորվել։ Ծայրահեղականները պղծել էին Դեսին Շարպիե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Մարմարի վրա նրանք կարմիր ներկով գրել էին՝ «Գորշ գայլեր»։ Թուրք արմատականները հարձակվել էին հայերի վրա նաեւ Դիժոն եւ Վիեն քաղաքներում։

Պայքարը ահաբեկիչ ռասիսիտներ դեմ

Ֆրանսիական եւ Գերմանական կառավարությունները բավականին կտրուկ  են եւ արգելել են այդ ռասիստական կառույցի  գործունեությունը իրենց երկրներում: Սակայն, նրանց ձերբակալելու եւ վնասազերծելու գործը ֆրանսիացի եւ գերմանացի իրավապահների համար դժվարանում է, քանի որ կազմակերպությունը գործում է անլեգալ՝ առանց  տվյալ անվան գրանցմամբ, անգամ կազմակերպության անդամներն են փոխում իենց անունները եւ  վարպետորեն թաքցնում են իրենց ինքնությունը:

Այս ամենը ի մի բերելով, կարող են վստահորեն ասել, որ մարզադաշտում տեղի ունեցածը ոչ թե մի խումբ թուրք երիտասարադների տաքարյունության հետեւանք էր, ովքեր դժգոհ էին խաղի արդյունքից, այլ կազմակերպված հարձակում ու սադրանք՝ հրահրված իրենց ահաբեկչական կազմակերպության ղեկավարների կողմից:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը  երջանկանում է Էրդողանի ապագայի տեսլականի գիրքը գրկելուց, ինչը թե՛ նվաստացուցիչ է, թե՛ դավադիր…Ու նման ղեկավարից սպասել, թե նա դիվանագիտական խողովակներով կարող է որեւէ կերպ իր դժգոհությունն ու բողոքն արտահայտել տեղի ունեցածից, անիրատեսական է…