ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել է, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին

Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) երբեք պայման չի եղել Ռուսաստանի հետ խաղաղության համար։ Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։

«Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդամակցություն տրամադրել, սակայն երբեք չի պայմանավորվել, որ բանակցությունների մեկնարկի ժամանակ դրանք կավարտվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությամբ: Խաղաղության համաձայնագրի շրջանակներում անդամակցության խոստումներ չեն եղել»,- ասել է Ռյուտեն։

Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, թե ՆԱՏՕ-ի հետ միասին անվտանգության ինչ երաշխիքներ են տրամադրվելու Ուկրաինային։