Ուկրաինան չի հրաժարվի իր նպատակներից

Ուկրաինան չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ռազմավարությունից։

Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ումերովը նշել է, որ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից առաջ կարեւոր զրույց է ունեցել դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

«Ուկրաինան չի հրաժարվում իր ռազմավարությունից. մենք մեր ապագան տեսնում ենք ՆԱՏՕ-ում։ Սա մեր անվտանգության առաջնահերթությունն է, և մեր բանակն արդեն եվրաատլանտյան անվտանգության կարևոր տարր է»,- ընդգծել է Ումերովը։

Նա հավելել է, որ Ռուտեին տեղեկացրել է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման և սեփական ռազմական հնարավորությունների մեծացման պլանների մասին։

Հանդիպման ընթացքում, նախարարի խոսքով, քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը։