Հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում մարտի 30-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում կգլխավորի «Իմ Հզոր Համայնք» կուսակցության ցուցակը։
«Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր կողմից հռչակված արժեքներին, այդ թվում՝ խիստ կարևորելով աշխատանքը համայնքներում, որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններում մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդութամբ։
Նման որոշումն առավել քան բնական է, հաշվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին, մեր պատկերացումներն ու տեսլականը գրեթե համընկնում են։
Վստահ ենք, որ սկզբունքային գործիչ և լավ գյումերցի Ռուբեն Մխիթարյանը կարող է լինել Գյումրի քաղաքաի պատճաշ ր արդյունավետ քաղաքապետ, և իր առջնորդած թիմով լավագույնս ծառայել Գյումրրրին ու գյումրեցւոն»,-ասված է «Իմ Հզոր Համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի հայտարարության մեջ։
