«Եվրամիությունը լուրջ քաղաքական ճգնաժամ է ապրում».Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է.«Եվրամիությունը պետք է արդարացի լինի Վրաստանի նկատմամբ և ավելի մեծ ուշադրություն դարձնի նրա խնդիրներին»:

Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին, և Վրաստանն ավելի ու ավելի է հայտնվում ԵՄ առաջնորդների քննադատության տակ՝ իր կայացրած որոշումների պատճառով: Հարաբերությունները հատկապես սրվեցին այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները տարեվերջին հայտարարեցին, որ օրակարգից հանում են ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը։
«Ես կոչ եմ անում բոլորին արդար լինել մեր երկրի, Վրաստանի, վրաց ժողովրդի և, հետևաբար, Վրաստանի կառավարության նկատմամբ և ավելի ուշադիր մոտենալ այն մարտահրավերներին, որոնց բախվում է Եվրամիությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական», — լրագրողներին  ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, Եվրամիությունում լուրջ քաղաքական ճգնաժամ է.
«Եվրամիությունը սխալ ուղղությամբ է շարժվում: Այս ամենի արդյունքը քաղաքական ճգնաժամն է, որն առկա է Եվրամիությունում և տնտեսական խնդիրները, որոնք այսօր առաջացել են Եվրամիությունում: Միտումները ծայրահեղ բացասական են»,- նշել է Կոբախիձեն:
Միաժամանակ, Վրաստանի կառավարության ղեկավարը պնդում է, որ երկրում բողոքի ցույցերի կազմակերպիչների և մասնակիցների նպատակը հենց Վրաստանի համար  տնտեսական խնդիրներ ստեղծելու նպատակով է։
«Բոլորը հստակ տեսնում են, որ այլևս չեն կարող հեղափոխություն կազմակերպել: Նրանց միակ նպատակը, ամենայն հավանականությամբ, տնտեսական աճի դանդաղեցումն է և այլն: Իհարկե, մենք դա թույլ չենք տա: Հետևաբար, երբ կոնկրետ մարդիկ մտահոգված են, թե ինչ թույլ չենք տա, որ այս երկրում տնտեսական աճը կդանդաղի, որ ատելություն են հրահրում, դա ցնցող է».-ասել է Կոբախիձեն: