ԱՄՆ-ը Իսրայելին ավելի քան 7,4 մլրդ դոլարի ռումբեր եւ հրթիռներ կվաճառի

ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին ավելի քան 7,4 մլրդ դոլարի ռումբեր եւ հրթիռներ վաճառելուն։ Իսրայելն ամերիկյան ատադրության զենքն օգտագործում է Գազայի պատերազմում։ Այս մասին տեղեկացրել է AFP-ը։

Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տվյալներով՝ պետդեպարտամենտը 6,75 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել ռումբերի, ուղղորդիչ սարքերի եւ պայթուցիկների, ինչպես նաև 660 մլն դոլար արժողությամբ Hellfire հրթիռների վաճառքի մասին:

Առաջարկվող ռումբերը «բարձրացնում է Իսրայելի մարտունակությունը՝ դիմակայել ներկա եւ ապագա սպառնալիքներին, ուժեղացնում է նրա ազգային պաշտպանությունը եւ զսպող միջոց ծառայում տարածաշրջանային սպառնալիքների համար», նշվել է DSCA հայտարարությունում:

Հրթիռների վաճառքը «կբարձրացնի ներկա եւ ապագա սպառնալիքներին դիմակայելու Իսրայելի կարողությունը՝ ուժեղացնելով Իսրայելի սահմանները, կարեւոր ենթակառուցվածքները եւ բնակավայրերի անվգատնգությունը», նշվել է հայտարարությունում: