Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Թրամփը Նեթանյահուի հետ տված ասուլիսի ժամանակ առաջարկել էր պաղեստինցիներին դուրս բերել Գազայից եւ «արտահանել» այլ երկրներ: Դա առաջացրեց Մերձավոր Արևելքի և նրա սահմաններից դուրս առաջնորդների աղմուկը:
Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ ինքը հանձնարարել է զինվորականներին ծրագիր մշակել, որպեսզի պաղեստինցիները լքեն Գազայի հատվածը, որը ավերված է ավելի քան մեկ տարվա պատերազմից:«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստել Գազայի բնակիչների կամավոր մեկնումը թույլատրելու ծրագիր», — ասել է Կացը՝ հավելելով, որ նրանք կարող են գնալ «ցանկացած երկիր, որը ցանկանում է ընդունել նրանց»։
Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ պաղեստինցիների ցանկացած բռնի տեղահանում «կհավասարեցվի էթնիկական զտումների»:
Թրամփը պնդել է, որ «բոլորը հավանում են» ծրագիրը՝ ասելով, որ այն ենթադրում է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գրավումը:
Արաբական երկրները, սակայն, կտրականապես մերժում են ավելի քան երկու միլիոն պաղեստինցիների արտաքսումը:
Ավելի ուշ, Թրամփի վարչակազմը, կարծես, ետ կանգնեց աղմկահարույղ ծրագրից, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասաց, որ Գազայի բնակիչների ցանկացած տեղափոխություն ժամանակավոր կլինի:
Սակայն Թրամփը հինգշաբթի օրը հաստատցե իր ծրագիրը:
«Գազայի հատվածը Իսրայելը կփոխանցի Միացյալ Նահանգներին պատերազմի ավարտից հետո: ԱՄՆ-ի զինվորների կարիքը չի լինի, տարածաշրջանի համար կայունություն կտիրի».-ասել է նա:
Հինգշաբթի օրը Նեթանյահուն նույնպես աջակցություն է հայտնել Թրամփի ծրագրին՝ այն անվանելով «առաջին օրիգինալ գաղափարը, որը բարձրացվել է տարիների ընթացքում»:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը դատապարտել է Թրամփի հայտարարությունները՝ համարելով «բացարձակապես անընդունելի»։
«Թրամփի խոսքերն այն մասին, որ Վաշինգտոնը վերահսկում է Գազայի հատվածը, հավասարազոր է տարածքը զավթելու մտադրության բացահայտ հայտարարությանը», — ասել է Հազեմ Քասեմը:
