Նիկոլի խոստացած ապագան թուրքական հատուկ ծառայությունների տեսքով արդեն Երևանում է

Նիկոլի խոստացած ապագան թուրքական հատուկ ծառայությունների տեսքով արդեն Երևանում է։
Մամուլում հաղորդագրություն տարածվեց, որ թուրքական հատուկ ծառայության աշխատակիցները հատուկ չվերթով ժամանել են Երևան և Երևանում ձերբակալել են թուրքական ծառայությունների կողմից հետախուզման մեջ գտնվող երկու անձի, այնուհետև Զվարթնոց օդանավակայանից օդանավով տեղափոխել Թուրքիա։ Նշվեց նաև, որ թուրքական կողմը գովեստի խոսքեր է ասել հայկական կողմին համագործակցության համար։ Առաջին հայացքից անմեղ թվացող այս գործողության միջոցով հերթական և խիստ վտանգավոր ականը դրվեց։ Նախ՝ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ և որևէ համագործակցության ձևաչափ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ թուրք իրավապահները հայտնվում են Հայաստանի սրտում և տիրոջ իրավունքով հատուկ գործողություններ իրականացնում։ Հայկական այդ ի՞նչ կառույց և ինչ պաշտոնյա է նման լիազորություն տվել թշնամական պետության հատուկ ծառայությանը՝ մուտք գործել Հայաստան։ Համոզված եղե՛ք՝ այս լտեսախումբը հենց այնպես և պատահական ոչինչ չի անում։
Սա հատուկ ծրագրված ներկայացում էր, որը հեռուն գնացող նպատակ ունի։ Սա խիստ վտանգավոր նախադեպ է, որով նիկոլը հող է նախապատրաստում հետագայում Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով և նրանց հատուկ ծառայությունների միջոցով նմանատիպ գործողություններ իրականացնել հենց Հայաստանում՝ թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հետախուզում հայտարարված արցախյան պատերազմին մասնակցած հայերի նկատմամբ և տանել Ադրբեջան։
Ահա և ձեզ Նիկոլի խոստացած ապագան։