ԱՅՍՕՐՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԵՐԵՒԱՑՈՂ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԲՈԼՈՐԸ ՆԻԿՈԼ ԵՆ

HayPress.am-ի զրուցակիցն է նախկին ԱԻՄ-ական, արցախյան երկու պատերազմների մասնակից Սարգիս Մելքոնյանը, ում նկատմամբ 2020-ի նոյեմբերից 9-ից հետո քրեական գործ է հարուցվել՝  բռնության կոչ հնչեցնելու մեղադրանքով:

— Ի՞նչ ընթացքում է Ձեր նկատմամբ հարուցված  քրեական գործը, ու՞ր է հասել:

—  Դեռեւս դատական գործընթացների մեջ ենք: Դա ծիծաղելի գործ է: Ես Փաշինյանի նկատմամբ որեւէ մեկին վրեժի կոչ չեմ արել, նման բան չեմ ասել, երբեք մարդկանց շառի մեջ չեմ գցում: Ես, պարզապես, իմ կողմից եմ ասել, որ ես կապիտուլիացիայից հետո ինքս նրան չեմ հեռացրել՝ որեւէ ձեւով: Իմ մեղքը այն է, որ ես ինձ նիկոլավարի եմ պահել, որ ասել եմ ու չեմ արել: Այդպիսի բան չկա, սա այն պահը չի, որ ինձ վախեցնեն: Ուզում են՝ ինձ երկու ամիս ազատազրկում տան: Բայց, հարցն այն է, որ ես անգամ երկու ժամ նստելու հետ համաձայն չեմ, քանի որ ես մեղավոր չեմ: Իսկ Նիկոլի կողմից շրջապատված դատարանները, բնականաբար, կկատարեն Նիկոլի հրահանգը: Ես կգնամ մինչեւ Եվրոդատարան, եթե անգամ ինձ քսան րոպե ազատազրկում տան:

—  Դուք անկախական մարդ եք՝ կանգնած ԱԻՄ-ի ակունքներում: Հիմա Հայաստանը, կտրվելով Ռուսաստանից, դեպի ու՞ր է գնում, անկախացե՞լ ենք, թե՞…

— Հայաստանն արդեն մի քանի դար է՝ անկախություն չունի, չի եղել:  Իսկ հիմա մենք փաստացի այլեւս երկիր չունենք: Այս աշխարհաքաղաքական իրավիճակները  տանում են  նրան, որ արդեն խոսքը միայն Մեղրի քաղաքի մասին չի, խոսքը գնում է Հայաստանը կիսելու մասին. մի մասը կմտնի թուրքական ազդեցության գոտի, Հյուսիային Հայաստանը՝ ռուսական ազդեցության գոտի: Իրանը մեր արեւը չի խնդում, սակայն, իր շահերից ելնելով, չի ուզում, որ իր սահմամին իր թշնամի երկիր գա: Այնուամենայնիվ, շատ վտանգավոր իրավիճակում ենք: Կորցնում ենք ամբողջ Հայաստանը:

— Եթե այս պահին Հայաստանում ինչ-որ կերպ իշխանափոխություն լինի, Փաշինյանի  հեռացումը բան կփոխի՞:

— Ընտրություններով Փաշինյանին չենք կարող հեռացնել,  այլ քայլերով հնարավոր է բան փոխել:  Իշխանությունը պետք է վերցնի ագային խորհուրդը, հաստատի ազգային դիկտատուրա, վերահսկողության տակ առնի ամեն ինչ: Կապիտուլացված երկրում ժողովրդավարությունը արդարացված չէ:  Ես դիկտատոր չեմ, բայց այս պահին այլ տարբերակ չկա:  Որ ասում են՝ դեմոկրատիա, ընտրություն, դրանք կեղծ օրակարգեր են:  Իսկ այսօրվա քաղաքական դաշտում երեւացող քաղաքական լիդերները բոլորը Նիկոլ են:   Աշխարհում դեռ այդպիսի դեպք չի եղել, որ կապիտուլիացիայից հետո նման մարդու հետ գնանք ընտրությունների: Դավաճանի հետ ընտրությունների գնալը հավասարազոր է դավաճանության:

— Բայց պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի Աժ կունանայինք այն ժամանակ, եթե ընդդիրները չլինեին ԱԺ-ում: Այդ դեպքում ՔՊ-ի քույր կուսակցույունները կմտնեին ԱԺ, եւ այն կդառնար միատարր իշխանական կառույց:

— Հիմա էլ Աժ-ում  բոլորը Նիկոլի քույրիկ-եղբայրիկներն են: Եթե Սեյրան Օհանյանը շիշ բռնողի վրա շիշ է շպրտում, ուրեմն ինքը զինվորական չի, գեներալ չի, որ իրեն իջեցրել է շիշ շպրտելու սանդղակին: Գեներալը շիշ չի շպրտում, էլ  չասեմ, թե իսկական զինվորականը, գեներալը ինչ է շպրտում… Եթե  այս զինվորականները քաղաքական գործիչեր են, մեր մահը եկել է: Արշալույս Փայտյան գեներալ ունեինք, հիմա Ամերիկաներում վայելում է իր ունեցածը: Եթե գեներալներ ունեինք, զինվորականներ ունեինք, Աննան ի՞նչ գործ ուներ բունկերում: Մոսոն, ԳՇ պետը,  90-ականներին իմ հրամանատարն էր, ինչու՞ մինչեւ վերջ չտարավ իրենը: Միայն ինքը դուրս եկավ:  Մարդը եկավ հասավ Երևան, կորոնա գցեցին: Ի՞նչ եղան մյուս գեներալները:  Բադասյան Վահանը Արցախից ինչու՞ մինչեւ պատերազմը իր  կոմբայն-մոմբայնը հավաքեց հանեց Արցախից: Բոլորի գործունեության արդյունքը սա եղավ: Պետք է զոհերի թիվ ապահովվեր ու տրվեր Արցախը, այդպես էլ արվեց: Բոլորը Նիկոլի հետ մի կենտրոնից են ուղղորդվում:

Հայաստանում քաղաքական պայքարը բացառված է: Հիմա անդրադառնամ Բագրատին, ես ջահել ժամանակից գիտեմ իրեն: Միակ արժեքը, որ մնացել էր Հայաստանում, դա քրիստոնեությունն ու եկեղեցին էին, դա էլ ինքը պղծեց:

— Ինչո՞վ պղծեց, մարդը տեսնում էր, որ  արդեն Հայաստանի սահմաններն են տալիս թշնամուն,  վերցեց պատասխանատվությունը եւ շարժում ձեւավորեց, արեց այն, ինչը կարողացավ: Այլ հարց է, որ պայքարը հաջողությամբ չավարտվեց: Գուցե՝ իր քաղաքական անփորձության պատճառով:

-Այո, վերցրեց պատասխանատվություն եւ քաղաքական դաշտը զավթեց, չէ՞ որ դա մեծ պատասխանատվություն էր: Նույնը  Էդ Սաղաթելյան Իշխանը՝ էն վազվող տղեն, կապիտուլիացիայից հետո քաղաքական դաշտը զավթեցին, պալատկեք խփեցին ու բան չարեցին:

— Երբ ասում եք, թե այդ ուժերը, այդ մարդիկ զավթել են քաղաքական դաշտը, նշանակում էր այնտեղ ոչ ոքի ներս չեն թողնում:  Նույնը ասվում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին, որ, իբր,  նրանք են խանգարում նոր ընդդիմության ձեւավորվելուն: Բայց, պատերազմից հետո շատ է եղել, որ նրանք, այսպես ասած՝ «գնացել էին տուն»,  նոր ընդդիմության համար դաշտը թողել էին բաց, որեւէ շարժում, որեւէ հանրահավք չէին անում եւ հրապարակը բաց էին թողել: Բայց , ինչպես տեսանք, այդ հրապարակն այդպես էլ դատարկ մնաց, որեւէ նոր ուժ նոր շարժում չձեւավորեց, չկարչողացավ կոնսոլիդացնել հասարակությանը: Այդ ընթացքում քաղաքական նոր ընդդիմություն այդպես էլ չձեւավորվեց:

—  Տիկին Նաիրա, չեմ կարծում, թե Դուք այդքան միամիտ եք: Իրենց տուն գնալը դեռ չի նշանակում քաղաքական լծակները չօգտագործել: Մանուկյան Վազգենը 1996-ին տապալեց իսկական անկախական շարժումը: 2020-ի պատերազմից հետո էլ դուրս եկավ ու գոռաց.«Նիկոլ, դավաճան»: Ծուռը նստենք, դուզը խոսենք:  Վազգենը լավ գիտեր, որ Փաշինյանը իրավունք չուներ այդ կապիտուլիացիոն ստորագրելու, հատկապես, երբ որ հայ զինվորը զենքը զեռքին կռվում էր: Վազգեն Մանուկյանն ասաց, եթե մենք  վերանայենք  Սոչիի այդ պայմանագիրը, մենք խնդիրներ կունանանք Ռուսաստանի հետ: Այսինքն, իրենք պատրաստ էին, որ Արցախն ամբողջությամբ դատարկվեր: Մարդը պետք է անուղեղ լիներ, որ դրանից հետո չհասկանար, որ Արցախն ամբողջությամբ է տրվելու: Մեր  բախտը բերեց, որ մեր արցախցի հայրենակիցները մեծ արյուն չտեսան: Եթե Մանուկյանը համաձա՞յն էր այդ ակտի հետ,  ինչու՞ էր Նիկոլին հեռացնում, Նիկոլն էր դա անում՝ Արցախը տալիս:

— Բայց 2020-ին դեռ կային բաներ, որոնք Նիկոլի հեռացման դեպքում կարելի էր պահպանել՝ Ստեփականկերտը, մյուս տարածքները:

— Ոչ միայն կարելի էր: Բոլորս պատասրտ էինք  նորից գնալ ու պաշտպանել Արցախը:  Հարցն այն էր, որ Փաշինյանին կարելի էր ցանկացած ձեւով հեռացնել, նրա հարցերը անմիջապես լուծել, ու փրկել այդ ամենը: Քոչարյան Ռոբերտը կարող էր ազգի դավաճանին հեռացնել՝ ցանկացած եղանակով…

Շարունակությունը հաջորդիվ…