Զելենսկի՞ն է ստում, թե՞ Լուկաշենկոն

 Ուկրաինայի նախագահ Զելենսկին կիրակի օրը իր երեքժամյա հարցազրույցում ասել է, թե Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում իրենից ներողություն է խնդրել՝ ռուսաստանի հետ հակամարտության առաջին օրերին: 

Հիշեցնենք, որ հակամարտության առաջին ամիսներին Ռուսաստանը օգտագործում էր Բելառուսի տարածքը՝ հարվածներ հասցնելու և զորքեր տեղափոխելու Կիևի մերձակայքում գտնվող շրջաններ։ Ֆրիդմանի հետ զրույցում Զելենսկին պատմել է.«Նա ասաց. «Ես չէի: Հրթիռներն արձակվել են իմ տարածքից։ Պուտինը գործարկեց դրանք»։ Դրանք նրա խոսքերն էին։ Ես վկաներ ունեմ»:

Լուկաշենկոյի գրասենյակն արագ արձագանքել  եւ հերքել է այս հայտարարությանը:  Նրա խոսնակ Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ 2022 թվականի հեռախոսազանգը տեղի է ունեցել միայն Բելառուսի առաջնորդի կրտսեր որդու՝ Նիկոլայի  «էմոցիոնալ արձագանքի» պատճառով, ով ուներ Զելենսկու անձնական համարը։

«Զրույցի էությունը հետեւյալն էր. Ամենից շատ մեր նախագահն ասում էր, որ հակամարտություն է սկսվել Ուկրաինայի տարածքում, Զելենսկու տարածքում, և որ նա, ավելի քան բոլորը, ի վերջո պետք է պատասխանատվություն կրի զոհերի համար: Դրա համար էլ մեր նախագահը բանակցությունների կոչ էր անում: Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից, պարզապես այն պատճառով, որ նա ներողություն խնդրելու ոչինչ չուներ», — ասել է Էյսմոնտը: 

 հիշեցնենք, որ Մոսկվան և Մինսկը կապված են փոխադարձ պաշտպանության համաձայնագրով. Ռուսաստանը 2022 թվականից Բելառուսում լրացուցիչ ուժեր և միջուկային զենք է տեղակայել՝ հիմնավորելով Ուկրաինայի շուրջ Արևմուտքի հետ ունեցած լարվածությունը։ 

Լուկաշենկոն հրապարակայնորեն աջակցել է Ռուսաստանին՝ 2023 թվականին ասելով, որ Ուկրաինան «հրահրել է»  ռազմական գործողությունները։ Նա պնդել է, որ Բելառուսը, սակայն, հակամարտության կողմ չէ։

2022 թվականի սկզբին Բելառուսը հյուրընկալեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երեք փուլ։ Բանակցությունները տապալվեցին 2022 թվականի գարնանը՝ Թուրքիայում ձախողված գագաթնաժողովից հետո։ Դրանից հետո երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են անիրատեսական պահանջներ ներկայացնելու մեջ: