«Թրամփի քաղաքականությունը բխում է նաև վրացական հասարակության շահերից: Վրաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերանայում է ակնկալում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո՝ առաջիկա շաբաթներին».- հայտարարել է Ժողովրդի իշխանություն կուսակցության պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին։
Վրաստանը հայտնվել է Արևմուտքի քննադատության թիրախում՝ 2024 թվականի գարնանը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո։ Մինչև տարեվերջ հարաբերությունները վատթարացել էին վրացական իշխանությունների՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը մինչև 2028 թվականը հետաձգելու որոշման ֆոնին։
