Այսօր Վրաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն: Բերսեի այցը Թբիլիսի տեղի է ունենում նոյեմբերի 28-ից ի վեր Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, որոնք պայմանավորված են իշխանությունների որոշմամբ՝ օրակարգից հանել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը։ Թեեւ իշխանություններն ամեն օր բացատրում են, որ դա չի նշանակում եվրաինտեգրման կասեցում, սակայն բողոքի ալիքը չի դադարում։
Բերսեն հանդիպում է ունեցել Վարստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպումից հետո կոբախիձեն հայտարարեց.«Վրաստանի և ԵԽ-ի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի: Մենք պայմանավորվեցինք, որ մեր երկրի և Եվրոպայի խորհրդի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի 90-ական թվականներից ի վեր, մեր շահերից է բխում, որ այդ համագործակցությունը շարունակվի հնարավորինս ակտիվորեն»:
Վարչապետի խոսքով՝ այս հարցում առանձնահատուկ է գլխավոր քարտուղարի դերը։ «Մենք վստահ ենք, որ մեր երկիրը կստանա պարոն Ալեն Բերսեի անձնական աջակցությունը բոլոր ոլորտներում»:
Հանդիպմանը քննարկվել են երկրում տեղի ունեցող գործընթացները։ Վարչապետի խոսքով՝ հանդիպման այլ մանրամասների մասին ինքը չի կարող խոսել, քանի որ այն փակ է եղել։ Միաժամանակ վարչապետը հանդիպումն անվանել է բարեկամական և արդյունավետ։
