Իրանը չի համակերպվում Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ. Խամենեի

SNN-ը   մեջբերել է Իրանի գերագույ հոգեւոր խորհրդի առաջնորդ Խամենեի խոսքը.«Կասկած չպետք է լինի, որ Սիրիայում տեղի ունեցածը ամերիկացիների և սիոնիստների համատեղ ծրագիր է։ Այո՛, Սիրիային հարող մեկ պետություն էլ իր դերը խաղաց ու խաղում է։ Բայց գլխավոր դավադիրները… ԱՄՆ-ն ու սիոնիստներն էին։ Դրա ապացույցները կան: Իրանը չի պատրաստվում համակերպվել Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Այս ագրեսորները (ԱՄՆ-ը և Իսրայելը), որոնց ես նշեցի, տարբեր նպատակներ ունեն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ծրագրերը։ Նրանցից ոմանք փորձում են տարածքներ գրավել Սիրիայի հյուսիսից կամ հարավից, մինչդեռ ԱՄՆ-ն փորձում է ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում։ Սակայն ժամանակը ցույց կտա, որ, ինշալլահ, այս նպատակներից ոչ մեկը չի իրականացվի»,- ասել է Խամենեին, վստահեցնելով, որ օկուպացված տարածքները կազատագրվեն սիրիացի երիտասարդների կողմից, իսկ ԱՄՆ-ն դուրս կվտարվի տարածաշրջանից դիմադրության ուժերի կողմից։