Ոսկու գինը բարձրացել է եւ սահմանել պատմական ռեկորդ

Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է՝ գերազանցելով պատմական նոր ռեկորդը, վկայում են առևտրի տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժամը 7.38-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճում է 8,45 դոլարով կամ 0,32 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2654,7 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,18%-ով՝ հասնելով 31,442 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։