Սիրիայի նախագահ Բա Ասադը խոստացել է «վերացնել ահաբեկիչներին» եւ նրանց «հովանավորներին և աջակիցներին», որոնք անցյալ շաբաթ հարձակում են սկսել երկրի հյուսիսում՝
Կիրակի ուշ երեկոյան Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբայի հետ հեռախոսազրույցում Ասադն ասել է, որ իր ուժերը «կշարունակեն պաշտպանել ազգի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը»:
«Ահաբեկչությունը հասկանում է միայն ուժի լեզուն, և դա այն լեզուն է, որով մենք կկոտրենք և կվերացնենք նրան, ովքեր էլ որ լինեն նրա աջակիցներն ու հովանավորները», — հայտարարել է նա, մեջբերում է սիրիական պաշտոնական Sana գործակալությունը: Սիրիայի առաջնորդն ասել է, որ իր ռազմական ուժերը «կարող են հարվածել ահաբեկիչներին և նրանց, ովքեր աջակցում են նրանց»՝ երկրի դաշնակիցների օգնությամբ:
Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորումներնցած չորեքշաբթի հարձակում են սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա: Հարձակումը հիմնականում ուղղված է եղել Հալեպ և Իդլիբ նահանգներին, իսկ ջիհադիստները գրավել են շրջանի մի շարք գյուղեր և քաղաքներ՝ նախքան անցյալ ուրբաթ Հալեպ քաղաք մտնելը: Հալեպը, որը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքն է, գտնվում էր Սիրիայի կառավարության վերահսկողության տակ 2016 թվականից։
RT
