Ազգային ազատագրական պայքար, որի հաղթական ավարտն անխուսափելի է…

Որքան էլ իշխանականները փորձեն խաբել իրենց եւ հասարակությանը, թե Սրբազան շարժումը մարել է, եւ իրենք կարող են հանգիստ շունչ քաշել, իրենց ցոփ ու շվայտ կյանքը վայելել, հեծանիվ քշել, «մարդամեջ» դուրս գալ, սակայն, իրականում դրանք ընդամենը պատրանք են՝ ինքնահանգստացման համար: Դրա վկայությունը Մարզահամերգային համալիրում երեկ կայացած՝ Սրբազան շարժման հանդիպումն էր ակտիվի ու համակիրների հետ: Հանդիպումը բավականին մարդաշատ էր: Մասնկացելու համար շատ մարդիկ էին եկել նաեւ սփյուռքից: Դահլիճում թեւածում էր ազգային ու հայրենասիրական, պայքարի ու առաջ գնալու  ոգին: Միայն Փաշինյանի ստերի մասին վկայող տեսանյութի ժամանակ ամբողջ համալիրը թնդում էր սուլոցի ու մերժումի որոտից:  Հանդիպումը փաստեց, որ, այո, ազգային ազատագրական պայքարը ոչ միայն չի մարել, այլեւ նոր թափ է ստանում:

Փաշինյանախումբը լավ գիտի, որ  իր իշխանությունը պահում է ընդդիմադիրների նկատմամբ իրավապահ համակարգի եւ ուժային կառույցների բիրտ ճնշմամբ: Դրանց վկայություններն են անազատության եւ իրավական հետապնդումների մեջ հայտնված ընդդիմադիր ակտիվիստերը, մարդկանց վրա կարված կեղծ քրեական գործերը, բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարաների վրա

Իշխանականները, իրականում,  վախենում են  Բագրատ Սրբազանի ղեկավարած պայքարից, քանի որ լավ են հասկանում, թե ինչ զորավոր է նրա խոսույթը, ինչ արժեքներ է այն վեր հանում, ինչպես է հուսահատության, հիասթափության ու վախի թմբիրից հանում հասարակությանը, ինչպես է իր փստարկներով է ոչնչացնում՝  առանց այն էլ այս առումով արդեն ոչնչացված իշխանությանը: Ալյեւս փաստ է, որ Սրբազանը դուրս է եկել ոչ թե աթոռակռվի, այլ՝  ազգային ազատագրական պայքարի: Իսկ ազգային ազատագրական պայքարները, ունենալով վերելքների եւ  վայրէջքների փուլեր, որպես կանոն ունենում են հաղթական ավարտ:

Հասարակության շտապողականությունը հասկանալի է. ուզում է օր առաջ Հայաստանը տեսնել  ազատագրված հակահակյական քաղաքականություն որդեգրած իշխանությունից. Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն օրը նոր ու անդառնալի կորուստներ է բերում Հայաստանին: Սակայն, չմոռանանք, որ բռնապետները, որպես կանոն, հեշտությամբ չեն հեռանում… Նրանց հեռացնելու պայքարը պահանջում է չհոգնել, չհուսահատվել:

Դա է ցույց տալիս նաեւ համաշխարհային պատմական փորձը: Շատ երկրների եւ համաշխարհային պատմության համար կարեւոր նշանակություն ունեցող ազատագրական, հեղափոխական շարժումները հասել են հաջողության` երկարատեւ ու համառ պայքարից, վայրէջքներից ու վերելքներից հետո: Բերենք երկու վառ եւ հաջողված օրինակ։

Իրանի Իսլամական հեղափոխությունը տեւել է մեկ տարի. սկսվել է 1978-ի հունվարին, այդ ժամանակ շարժումը դաժանությամբ ու բռնությամբ ճնշվել է: Շարժման առաջնորդները դաժանությամբ սպանվել են, բանտարկվել, խոշտանգվել: Ամբողջ տարվա ընթացքում հոգեւորականներն Իրանի տարբեր քաղաքներում ընդվզումներ եւ գործադուլներ են կազմակերպել: Շահը գահընկեց է արվել միայն դեկտեմբերին: Հարկ է նշել, որ շահի դեմ բողոքի ալիքը սկսվել էր 1963-ից՝ կապված նրա տնտեսական եւ արտաքին քաղաքականության հետ:

 

Ֆրանսիական հեղափոխությունը երկրի կարեւորագույն պատմական իրադարձություններից է, որը երկրի սոցիալ-քաղաքական կյանքում մեծ փոփոխություն է կատարել. կազմաքանդվել են հին կարգերը, եւ Ֆրանսիան միապետական համակարգից անցել է հանրապետության՝ ազատ եւ հավասար քաղաքացիների համար։ Հեղափոխությունը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին` Բաստիլի գրավումով, եւ ավարտվել 1799 թվականի նոյեմբերի 9-ին:

Նման պատմական փաստերը շատ են: Դրանց շարքը, անշուշտ, կհամալրի Հայաստանում ձեւավորված Սրբազան պայքարը՝ ազգային ազատագրական պայարը: