Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում

 ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: Այն տեղի կունանա դեկտեմբերի 25-ին
ՌԴ նախագահի օգնականը հավելել է` հրավերներն ուղարկվել են։
Միաժամանակ Ուշակովը հաստատել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը զգուշացրել է, որ դեմ չէ նիստում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:
Նա նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում հայ գործընկերների` արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը, սակայն Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները: