«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այլևս ունի որոշում՝ մենք մասնակցելու ենք Գյումրի ավագանիի արտահերթ ընտրություններին:
Այն բանից հետո, երբ կնշանակվի ընտրությունների օրը՝ կհայտարարենք ընտրություններին մասնակցության ձևաչափի և մեր թեկնածուի մասին:
Մեծ հարգանք ենք տածում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ընդդիմադիր ուժերի հանդեպ և նրանց առաջարկելու ենք ընտրական գործընթացն իրականացնել՝ միմյանց չթիրախավորելու, չհարվածելու սկզբունքով:
 Կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց