«Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին լիովին մեղսունակ է եղել», հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ձերբակալվածը ստուգվել է Լևան Սամխարաուլիի անվան դատական բժշկության ազգային բյուրոյում։ Այժմ նա դատվելու է իր կատարած հանցագործության համար։
