Էրդողանի սրտով է Նեթանյահուի ձերբակալության վճիռը

Թուրքիայի նախագահ  Էրդողանը «համարձակ» է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ ասելով, որ կարևոր է այն իրականացնել։

«Մենք միջազգային ասպարեզում մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը՝ պաղեստինյան պետության ճանաչման համար։ Մենք նաև շարունակում ենք մեր ջանքերը՝ արագ հարկադրական գործողություններ ձեռնարկելու՝ դադարեցնելու Իսրայելի ցեղասպանությունը Պաղեստինում: Ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը: Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ այս խիզախ որոշումը կյանքի կոչվի», — ասել է Էրդողանը Ստամբուլի միջազգային տոնավաճառում։