Haypress.am-ը շարունակում է հարցազրույցը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ:
— Աղմկահարույց պաշտոնանկություններից հետո Փաշինյանը ՆԳՆ նշանակեց երիտասարդ կնոջ, ով թեեւ ՆԳՆ փոխնխարարն է, բայց փարձառու չէ, հասարակությանը անհայտ է: Փաստորեն, իրեն անվերապահորեն ծառայած եւ իր իշխանությունը պահած Վահե Ղազարյանին նա փոխարինեց ոչ այդքան փորձառու երիտասարդ կնոջով: Վահե Ղազարյանը բոլոր անթույալտերի մեթոդներով ճնշում էր Փաշինյանի դեմ իրականացվող բոլոր հանրահավաքները: Այդ երիդասարդ նախարարուհին կարո՞ղ է դա անել, համակարգը կենթարկվի՞ նրան: Ի վերջո, Փաշինյանը Ղազարյանին հեռացնելով եւ նրան բերելով իր դիրքեըը թուլացրե՞ց, թե՞ ուժեղացրեց:
— Գիտե՞ք այնպես չէ, որ այն կադրերը , որոնք պաշտոնանկ արվեցին, Նիկոլ Փաշինյանին հավատարիմ չեն եղել, և այնպես չէ, որ այն կադրերը, որոնք պիտի նշանակվեն, դարձյալ հավատարիմ չեն լինելու: Այստեղ մենք պետք է շատ ճիշտ հասկանանք համակարգի առանձնահատկությունը. մենք ունենք անձնավորված աֆտորիտարիզմ, որի պարագայում այնպես չէ, որ մեկ անձի իշխանության համակարգում գործող կադրերը կարող են անհավատարմություն ցուցաբերել: Խնդիրը պետք չէ այդ հարթության մեջ դիտարկել: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ընտրեց հերթական քավության նոխազներին, որոնց վրա բարդեց տեղի չունեցած բարեփոխումների պատասխանատվությունը: Հին կարգախոսները՝ կոռուպցիաի դեմ պայքարի, արդարության, էլ չեն աշխատում: Դրանք թարմացնելով, նա որոշեց նոր ստարտ տալ իր իշխանությանը կամ ռեստարտի ենթարկել իշխանությանը: Այս տրամաբանության մեջ պիտի դիտարկել: Ի միջի այլոց, այդ տիկնոջ նշանակումը խիստ կանխատեսելի էր: Դրա մասին ամիսներ շարունակ խոսվում էր: Ես դարձյալ պնդում եմ, որ այս ամեն ինչը կապված է ընտրական համատեքստի հետ: Այո, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշանակեց այսպես կոչված՝ մեղավորներ: Ինչքանո՞վ սա ընկալելի կլինի հասարակության ինչ-որ շերտերի համար, կամ կհավատան, թե չեն հավատա, ժամանակը ցույց կտա: Եվ երկրորդը՝ Փաշինյանը այլ բան փորձարկեց. նա մեկ անձի իշխանության մոդել է ստեղծել եւ փորձում էր, թե այս կադրային ջարդով իր անակնկալ որոշումներին ինչպիսի արձագանք կլինի համակարգի ներսում, իշխանության ներսում, հասարակության մոտ, ընդդիմադիր շրջանակներում: Այսինքն, նախադեպ է ստեղծում, որպեսզի մեզ հրամցվեն այլ որոշումներ, որոնք ըստ երեւույթին, ավելի զգայուն կլինեն երկրի համար: Այս ձեւով նա փորձեց պարզել դիմադրության մակարդակը եւ ըստ էության, պարզեց, որ դիմադրություն, գրեթե, գոյություն չունի:
-Այս, այսպես ասած՝ քավության նոխազներին կարո՞ղ ենք տեսնել ընդդիմության շարքերում:
— Իհարկե ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանի էքսցենտրիկ որոշումները քննադատում ենք, դա չի նշանակում, որ «չիստկայի» ենթարկվածներին ես դրական եմ վերաբերում: Նրանցից յուրաքանչյուրին առանձին առաանձին քննադատության ենթարկել եմ: Հատկապես՝ Վահե Ղազարյանին, Կարեն Անդրեասյանին, Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին: Իսկ Մնացած երկուսը՝ Գնել Սանոսյանն ու Ռուստամ Բադասյանը քաղաքական թիմի անդամներ են, եւ այդ մարդկանց չենք կարող տեսնել ընդդիմության շարքերում: Նրանք իրենց հերթական թիվն ունեցող ուսապարկեր են, որոնք ժամկետանց եղան եւ իշխանությունը նրանցից ազատվեց: Հիմա մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք մեր անելիքի վրա, ոչ թե Փաշինյանի կադրային քաղաքականության վրա:
— Աշխարհաքաղաքական իրողությունները, արտաքին ուժերի վերադասավորումները, Թարմփի՝ Սպիտակ տուն վերադառնալը, ի՞նչ զդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:
— Դրական ազդեցություն կարող է ունենալ երկու հանգամանք: Բայց երկուսի մասին էլ ես հիմա շատ զգուշավոր կխոսեմ: Որովհետեւ, դրանք կայացած փաստեր չեն, եւ ես վստահ չեմ, այդ փաստերը կկայանան: Օրինակ, եթե Թրամփը հավատարիմ մնա իր նախընտրական խոստմանը եւ դադարի պատերազմը Ուկրաինայում, դա Հայաստանի համար դրական կլինի երկրու առումով. նախ՝ Ռուսաստանը կարող է ավելի մեծ ծավալով զբաղվել Հարավային Կովկասով: Ինչը մեզ համար խաղաղության հնարավորություն կարող է ստեղծել: Երկրորդը՝ Հայաստանը կազատվի ՌԴ-Արեւմուտք կոշտ երկընտրանք կատարելու այդ բեռից: Այդ առումով շատ թույլ լավատեսություն կա: Մյուս խնդիրը կպաված է Իրանի հետ, թե ինչպիսին կլինի Թրամփի մերձավորարեւելյան քաղաքականությունը: Արդյո՞ք Իրանի շուրջ լարվածությունը կհանգեցնի ռազմական գործողությունների, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Առայժմ Թրամփի կադրային նշանակումները հուշում են, մեծ լավատեսույուն պետք չէ ունենալ Իրանի շուրջ ստեղծված Ճգնաժամի հանգուցալուծման առումով: Բայց, նորից եմ ասում, քանի դեռ Թրամփը չի եկել իշխանության, եւ իր պրակտիկ քայլերը մենք չեն տեսել, ես այս թեմայով չեմ ցանկանում ծավալվել:
— Դուք ասում եք, որ Հայաստանը դուրս կգա դժվար ընտրություն կատարելու բեռից: Հիմա Հայատանում բավականին մեծացել է հակառուսկան տրամադրությունը Դրանում մեծ դեր է ունեցել այսօրվա իշխանությունը: Հնարավո՞ր է, որ արտաքին կողմնորոշման հարցում հասարակության ներսում գնա ներքին ընդվզում, այնպես, ինչպես Վրաստանում է: ԹԵ՞ հասարակություն արդեն ամեն ինչի նկատմամբ դարձել է անտարբեր:
— Գիտեք, այդ հակառուասականության թեման Հայաստանում արդեն երկար ժամանակ տարածված է: Բայց դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ անհանդուրժելի է դառնալ ինչ-որ երկրի «ֆորպոստը» որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի համար: Բալանսավորված արտաքին քաղաքականությունն այլընտրանք չունի: Մենք պետք է դադարենք փրկիչներ փնտրել տարածաշրջանից դուրս: Ես կարծում եմ՝ ճիշտ հակառակը. Հայաստանի հասարակությունը աստիճանաբար կհասկանա, որ այս պսևդո արեւմտամետների թեզերը տանում են փակուղի, եւ ԱՄՆ-ի ընտրություններից հետո այդ մարդկանց թեզերն արդեն խղճահարություն են առաջացնում, որովհետեւ դրանք իրական քաղաքականության հետ որեւէ կապ չունեն:
Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այստեղ https://haypress.am/?cat=24
Նաիրա Վանյան
