Սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյնորից խոսել է ՀՀ քաղաքացիների անվտանգությունից ու բարեկեցությունից:
«Մենք պետք է դադարենք Հայաստանն ընկալել որպես ֆորպոստ։ Այս մասին, այսօր՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որի միակ ֆունկցիան պետք է լինի իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելը։ Բարեկեցության մեջ մտնում են ազատությունը, արդարությունը, ժողովրդավարությունը: Քաղաքացիների երջանկությունը ևս պետք է որպես քաղաքական նպատակ ձևակերպվի: Բայց ասում են՝ ո՞նց եք երջանկացնելու ընտանիքներին։ Երջանկացնելու մասին չի խոսքը, այլ երջանկությունը հնարավոր դարձնելու, ամեն մեկն ինքը թող որոշի՝ ինչպես է երջանիկ։
Փաշինյանի կարծիքով, արվեստագետը երջանիկ է, երբ ունի լսարան, իսկ Հայաստանում արվեստագետները մեծամասամբ երջանիկ չեն, որովհետև լսարանը շատ սահմանափակ է։
Ըստ Փաշինյանի՝ մարդը երջանիկ է, երբ կարող է գնալ թատրոն, համերգ, երբ բեմերում տեղի են ունենում իրադարձություններ, որի համար արժե ջանք գործադրել և գումար ծախսել: «Իսկ ֆորպոստում երջանկությունը նպատակ չէ, մաքառումն է նպատակ։ Ես նաև ուզում եմ, որ Հայաստանը կարեկցանքի օբյեկտ լինելու կարգավիճակից դուրս գա: Ես, օրինակ, արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն։ Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իր պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկների համար ինչ-որ մինիմում ապահովել: Այսինքն Հայաստան կիսամաշ բաներ ուղարկելու, դրանք ամիսներով լուսաբանելու ընկալումից պետք է դուրս գալ: Ես կոնֆլիկտ ունեմ Հայաստանի այդ ընկալման հետ»,-ասաց Փաշինյանը:
