Ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկատվությունը ստուգվում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Այս պահին դրա հաստատումը չունենք»,- ասաց նա։
Ավելի վաղ ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարել էր, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ «Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», — հայտարարել են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։
