ՔՊ-ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը:

Հայատարարության նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր:

Այդպիսով` ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը չընդունվեց:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։