«Կրուտո՞յ տղա եք, Թրամփի՛ն քննադատեք»,-վրացի պատգամավորը եվրոպացի պաշտոնյաներին

 Վրաստանի իշխանությունները դարձել են Արևմուտքի քննադատության թիրախ՝ ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի ընդունման պատճառով:
 «ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ընդունել Վրաստանի «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը քննադատության է ենթարկվել արևմտյան քաղաքական գործիչների կողմից: Այն ԱՄՆ-ում վաղուց է գործում»,-ասել է Վրաստանի «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին :«Թրամփը գործնականում հայտարարեց ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի ընդունման մասին, որը մենք ընդունել ենք «Թափանցիկության մասին» օրենքն արդեն ընդունվել է ԱՄՆ-ում և թող ոտքի կանգնեն և սկսեն քննադատել Թրամփին և նրա վարչակազմին, եթե նրանք «կրուտոյ» տղաներ են: Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքները լիովին համահունչ են երկրի ազգային շահերին: Դա հաստատվեց հոկտեմբերի 26-ին, երբ երկու օրենքներն էլ ընդունվեցին, և «Վրացական երազանք»-ի հետ մեկտեղ 1 միլիոն 120 հազար մարդ պաշտպանեց այդ օրենքները»,-ասել է վրացի պատգամավորը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ մտահոգություն էին հայտնել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների «բազմաթիվ խախտումների» կապակցությամբ։ Նրանք նշել են, որ իրենք չեն կարողանա աջակցել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների բացմանը, եթե այն չփոխի կուրսը և չվերացնի «եվրոպական արժեքներին հակասող» օրենքները։