Ադրբեջաննի նախագահ Ալիեւը երկուշաբթի օրը հայտարարությասմբ իր շնորհակալությունն է հայտնել ԵՄ-ին եւ Շարլ Միշելին: Նա ընդգծել է, որ հենց Միշելի միջնորդությամբ է ձևավորվել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների կառուցվածքը և կարևոր ուղղությունների օրակարգը։
Միշելն էլ իր հերթին ասել է, որ ինքը և Ալիևը բանակցությունների ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին, քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների հետ կապված իրավիճակը։
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի բոլոր ջանքերին»,- հավելել է նա։
Հ/Գ Այս շնորհակալությամբ եւ փոխադրաձ «սիրո» դրսեւորումներով կողմերը եւս մեկ անգամ փասոտւմ են, որ Ալիեւի ագրեսիվ, ռազմատեչ ու զավթողական հռետորաբանության «կնքահայրն» ու կանաչ լույս վառողը ԵՄ-ն ու Շառլ Միշելն են…
