Միգրանտները պետք է վերջնականապես լքեն Ռուսաստանը․ Մեդվեդև

Այն միգրանտները, ովքեր չեն աշխատում կամ չեն սովորում, պետք է վերջնականապես լքեն Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրառում կատարելով իր VKontakte-ի էջում։

«Եթե ինչ-որ մեկը գտնվում է մեր երկրի տարածքում և չի աշխատում կամ չի սովորում, նա պետք է ի վերջո լքի մեր երկիրը», — ասել է Մեդվեդևը միգրացիոն պետական ​​քաղաքականության վերաբերյալ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ։