Ռուսաստանը տիեզերք կարձակի իրանական արբանյակներ

Իրանը մասնավոր ընկերության կողմից կառուցված երկու արբանյակ է ուղարկել Ռուսաստան՝ տիեզերք արձակելու համար «Союз-2.1б» արձակման մեքենայի միջոցով։ Այս մասին հաղորդել է Tasnim-ը:

Նրա տեղեկություններով՝ Space Omid-ի Kowsar և Hodhod սարքերի արձակումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության տարածքից։ Նշվում է, որ սա կլինի իրանական արբանյակների արձակման առաջին փորձը, որոնք ստեղծվել են մասնավոր ընկերության երիտասարդ ինժեներների կողմից։

Kowsar տիեզերանավը նախատեսված է Երկրի հեռահար զոնդավորման և արբանյակային լուսանկարչության համար, իսկ Hodhod-ն իր հերթին հեռահաղորդակցության արբանյակ է, որի արձակումը պետք է բարելավի Իրանում տվյալների փոխանցման որակը։