Ռուսաստանում վեց ամսում կարմրուկով հիվանդացել է մոտ ութ հազար մարդ

Անցած վեց ամիսների ընթացքում Ռուսաստանում կարմրուկով վարակման գրեթե ութ հազար դեպք է գրանցվել, նման բան է արձանագրվում նաև հարևան երկրներում, այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ը։

Կարմրուկով հիվանդների մեծ թիվը մնում է բոլոր փուլերում, և նույնիսկ 2024 թվականին կարմրուկի հազարավոր դեպքեր կան բոլոր մարզերում։

Չնայած կարմրուկի դեմ պատվաստանյութի առկայությանը, շատ պետություններում հիվանդության դեպքերը, միևնույն է, արձանագրվում են։ Դա վերաբերում է 53 պետություններից 41-ին, որտեղ կան պատվաստումներ։

Անցյալ շաբաթ կարմրուկի բռնկում Է գրանցվել Պերմում։ Այնտեղ վարակը բռնել է 14 մարդ գնչուական հարսանիքից անմիջապես հետո, որը տեղի է ունեցել քաղաքում ։ Նրանք պատվաստված չեն եղել։