Փաշինյանն ԱԺ–ում փակ հանդիպում կունենա ՔՊ–ականների հետ

Վարչապետ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում փակ հանդիպում կունենա ՔՊ–ականների հետ։

Նիստի օրակարգում հիմնականում լինելու են ներքաղաքական հարցեր։ Սա երկուշաբթի օրը հետաձգված նիստն է, որն այսօր է կայանալու։ Նիստը տեղի է ունենալու ընդլայնված կազմով։