Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստները երեք մեդալ են նվաճել։
Հայկ Դարբինյանը (55 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկե մեդալ։
Լյովա Սրապյանը (60 կգ) պարտվել է միայն եզրափակչում և արժանացել արծաթե մեդալի, իսկ Տիգրան Սարուխանյանը (73 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։
