Արհեստական ինտելեկտի միջոցով երեխաների նկարներ է պղծել՝ ստեղծելով բռնաբարության տեսարաններ

Համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երեխաների նկատմամբ սեռական բռնի գործողություններ են ցուցադրվում: Այդպիսի տեսանյութերի հեղինակ է նաեւ  բրիտանացի Հյու Նելսոնն, ով տարբեր մարդկանց կողմից իրեն ուղարկված երեխաների նկարները  օգտագործել է 3D նիշերի գործածմամբ եւ ստեղծել նրանց բռնաբարելու տեսարաններ: Այնուհետեւ, դրանք թանկ գնով վաճառել է մարդկանց: Նելսոնը խրախուսել  է իր հաճախորդներին՝ բռնաբարել և սեռական ոտնձգություններ կատարել երեխաների նկատմամբ: Մանկապիղծների իր ցանցից նա գանձել է  80 ֆունտ ստերլինգ՝ նոր «հերոսի» համար: Դրանից հետո յուրաքանչյուր նկարի համար 10 ֆունտ էր պահանջվում նրանց տարբեր, հստակ դիրքերում կենդանացնելու համար:

Նելսոնը խոստովանում է, որ 18 ամսվա ընթացքում այս նկարները վաճառելով մոտ 5000 ֆունտ է վաստակել: Նա ասել է. «Իմ կերպարներից շատերը պատվիրվել են իրենց հայրերի, հորեղբայրների, ընտանիքի ընկերների կողմից»:

Երեխաները, որոնց նկարները նրան ուղարկել էին, բոլորն էլ բնակվում էին արտասահմանում՝ Ֆրանսիայում, Իտալիայում և Միացյալ Նահանգներում:

Այդ երկրներում ոստիկաններին տեղեկություններ են փոխանցվել Նելսոնի հանցագործության մասին, և ավելի շատ ձերբակալություններ են կատարվել:

Հյու Նելսոնն օգտագործել է 3D նիշերի գեներատոր՝ երեխաների սովորական, ոչ բացահայտ նկարները վերածելու մանկապղծության պատկերների, նախքան դրանք նկարիչների կողմից օգտագործվող ինտերնետային ֆորումում վաճառելը:

Քեմբրիջի «Internet Watch Foundation»-ի ներսում տասնյակ վերլուծաբաններ ամեն օր զննում են համացանցը՝ որոնելով երեխաներին բռնության ենթարկելու տեսանյութեր: 

news.sky-ից