Ծեծկռտուք՝ հայ և թուրք ըմբիշների միջև․մարզիկները որակազրկվել են

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման փուլում հայ ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանի և թուրք Հաքան Բույուգչինգիլիի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Մինչև ծեծկռտուքի պահը Գևորգյանը հաղթում էր 1:0 հաշվով։

Երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։