ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԼՈՈՒՆԱԴԱՅԻ ԱՎԱ՞ՐՏԸ

Մոսկվայում երեկ կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը, ոչ դիվանագիտական ու ոչ պրոտոկոլային ձևակերպմամբ՝ Հայաստանի այսօրվա իշխանության «լարախաղացության» ավարտի պահանջի մասին էր…

            Պարո՛ն Փաշինյան, Դուք դավաճան եք…

Պաշտոնական հանդիպումը և, առհասարակ, մոսկովյան այս այցը Փաշինյանի համար, մեղմ ասած, այդքան էլ հաճելի ու ջերմ չէր՝ սկսած օդանավակայանում «դիմավորումից» մինչև Կրեմլ: Օդանավակայանում նրան Արցախը հանձնելու մասին հիշեցրեց արցախցի տղամարդը, իսկ մի կին նրա ետևից բարձրաձայն  ասաց.«Պարոն Փաշինյան, Դուք դավաճան եք»: Այցին զուգահեռ Մոսկվայի հայերը կազմակերպել էին բողոքի ակցիա՝ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ և ցուցադրաբար այրեցին նրա նկարը:

      Պուտինը 2021թ-ի Պուտինը չէ

ՌԴ նախագահի հետ այս հանդիպումը նման չէր նախորդ հանդիպումներին. Պուտինը նախկինում հնարավորություն էր տալիս Փաշինյանին մանևրելու, կեղծավորություն անելու՝ թե իբր իր համար կարևոր են հայ-ռուսական հարաբերություններն ու  բարեկամությունն ամուր պահելը: Իսկ ինքը դեմքի կիսահեգնական արտահայությամբ ուզում էր ցույց տալ, թե հավատում է Փաշինյանի «սիրուն»:  Այս հանդիպման ժամանակ  դրվեց հարաբերությունները հստակեցնելու կտրուկ պահանջ: Փաշինյանը նախկինում կարողանում էր եվրոպաներում և այլ աշխարհաքաղաքական կենտրոններում հյուսիսային գերտերությունից մի լավ բամբասել,  բողոքել, հետո գնալ Կրեմլ և շուռ տված երեսով խոսել հայ-ռուսական ամուր ու ջերմ բարեկամությունից: Դա նախկինում իր մոտ լավ էր ստացվում, քանի որ այդպես թույլ էր տալիս Պուտինը: Թույլ էր տալիս, քանի դեռ հույս ուներ, որ Հայաստանի թույլ ղեկավարին կարող է դարձնել իր կամակատարը, ով իր առջև որևէ դաշնակցային պահանջ չի ներկայացնի: Դա էր պատճառը, որ 2020-ի պատերազմի հետո, 2021թ-ի ընտրություններին ընդառաջ Պուտինն արդարացնում էր Փաշինյանին՝ ասելով, որ տեղին չէ նրան դավաճան ասելը:  Այդ ընտրություններին Պուտինը, կարելի է ասել, ներքին  ցանկություն ուներ, որ Փաշինյանը մնա, Հայաստանում իշխանափոխություն չլինի և նոր, ազգային ուժերը Արցախի հետ կապված հարցեր ու պահանջներ չդնեն իր առջև, որ հարավային Կովկասում ինքը նոր գլխացավանք չունենա:

Սակայն, Պուտինի հաշվարկները սխալ դուրս եկան՝ թե կարող է Փաշինյանին դարձնել իր թույլ կամակատարը, քանի որ վերջինիս արդեն մի քանի տեղից «վերբովկա» էին արել:  Հիմա Փաշինյան  ինքն էլ է մոլորվել, թե վերջապես ում մարդն է ինքը և, կոնկրետ, ո՞վ է իր աշխարհաքաղաքական «տերը»՝ Ալիևը՞, Էրդողա՞նը, որոնց անուները իր անվան հետ կապելը իրեն վերջնականապես տվեց դավաճանի պիտակ, Արևմուտքը՞, որը միայն շռայլ փողեր է տալիս ՌԴ-ի դեմ պայքարելու համար, թե՞ մերձավոր արևելքում պարտված Թրամփը:

Աշխարհաքաղաքական խաչմերուկներում մոլորված նման գործընկերը , բնականաբար, պետք չէ ՌԴ նախագահին, ով արդեն տեսնում է, որ հարավային Կովկասը կարող է դուրս գալ իր «վերահսկողությունից»:

Թե ինչ են քննարկվել  փակ դռների ետևում և ինչ հարցեր են բարձրացվել, դժվար է ասել: Սակայն, ելներով տեսախցիկների առաջ հրապարակային զրույցից, գալիս ենք եզրահանգման, որ Պուտինը, թեև ուշացած, բայց  որոշել է պահանջել Փաշինյանից՝ վերջ դնել կլոունադային…

            Մի փոքր ոչ դիվանագիտական վերլուծություն

Պուտինը պահանջ դրեց. նախ՝ եթե գնում ես Եվրոպա, դուրս արի ԵԱՏՄ-ից: Այս նախազգուշացումը պաշտոնականԿրեմլի կողմից բազմիցս է հնչել. հնարավոր չէ միաժամանակ լինել և՛ ԵՄ անդամ, և՛ ԵԱՏՄ անդամ. դրանք անհամատեղելի են: Այս անգամ, ՌԴ նախագահը, կարծես ավելի հստակ պահանջ դրեց՝ միաժամանակ հիշեցնելով և երեսով տալով Փաշինյանին, թե վերջին տարիներին որքանով է մեծացել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը: Իսկ Հայաստանը տնտեսական  կոլապսի մեջ կհայտնվի՝ դուրս գալով ԵԱՏՄ-ից: Հիշեցրեց նաև գազի ցածր գնի  մասին՝  մյուս երկրների համեմատ:

Այս հարցին  Փաշինյանը տվեց լղոզված պատասխան, որը, եթե կենցաղային օրինակի վրա մեկնաբանենք,  սա նման է ամուսնացած զույգին սպառնացող ապահարզանի վտանգին. եթե սիրուհին համաձայնվի իր հետ ամուսնանալ, ամուսինը կբաժանվի: Իսկ եթե չհամաձայնվի, կինը կարող է հանգսիտ քնել.  իրեն չի լքի իրեն պարբերաբար դավաճանող ամուսինը…

Ինչ վերաբերում է Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, այդ մասին պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ նման հարց չի քննարկվում: Իսկ Փաշինյանի այցի հիմնական նպատակը այդ հարցը բարձրացնելն էր: Բայց ստացվեց, որ ինքն իր ձեռք    ով ոտքով գնաց ընկավ Պուտինի  «դրբի» ու հարցերի տակ:

Պուտինը Փաշինյանին հորդորեց ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը չդաձնել ներքաղաքական ու նախընտրական քննարկումների թեմա: Նույնը նաև Ադրբեջանի հետ հաստատված հարաբերությունները՝ ենթատեքստով ասելով, որ ընտրողներին մի վախեցնի Ադրբեջանի հետ նոր պատերազմով և դա մի դարձրու նախընտրական կարգախոս:

ՌԴ նախագահը դիվանագիտական լեզվով հորդորեց Փաշինյանին, որ Արցախը Ադրբեջանին տալու մեղքը չբարդեն ՀԱՊԿ-ի վրա, քանի որ 2022թին Փաիյանն ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դրանից հետո  ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ադրբեջանի և Արցախի «միավորմանը»:

          Փաշինմյանի ամենացավոտ հարցը

Իսկ ամենացավտ հարցը Փաշինյանի համար՝ առաջիկայում Հայաստանում կայանալիք ընտրությունների հարցն էր. Համառոտ եթե ամփոփենք, Պուտինն ասաց՝ ընկերներիս, ընդդիմադիրներին, ռուսամետներին չես խանգարում ու թողնում ես ազատ ընտրություններ անցկացվեն:  Փաշինյանն ի պատսախան ասաց, որ ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք: Նա ասաց նաև,  թե, իբր Հայաստանը դեմոկրատական երկիր է, որ Հայաստանում շատերը բողոքում են, թե դեմոկատրիան շատ է: Մատնանշեց նաև, որ Հայաստանում սոցցանցերն ազատ են ՝ ակնարկելով Պուտինին, թե՝ քո երկրում Ֆեյսբուքն ու մյուս սոցցանցերը փակ են:

Շփոթված Փաշինյանը

Փաշինյանը  ՌԴ նախագահի հետ հանդիպման էր գնացել փոքրացած Հայաստանի՝ առանց Արցախի քարտեզը «կրծքին», կարծես թե ակնարկելով Պուտինին, որ Արցախի թեման փակ, է դրանից չխոսես: Որևէ երկրի ղեկավարի  դժվար է հիշել, որ գնա պաշտոնական հանդիպման՝  իր երկրի քարտեզը կոստյումին փակցված: Իր խոսքի սզբում նա շփթմունքից շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ հրավերի համար: Վերջինս, սակայն, հիշեցեց, որ  Փաշինյանն ինքն է խնդրել հանդիպում:

Պուտինի խոսքի ընթացքում Փաշինյանը, ակնհայտորեն, նյարդայնացած ու շփոթված էր, անկանոն շարժումներ էր անում, թրթունքները անհասկանալի շարժում: Ակնհայտ էր, որ եթե իրեն նման բաներ ասեին ՀՀ ԱԺ-ում կամ իր քաղաքական ընդդիմախոսները, ինչպես կլաչառանար ու հիստերիկ կգոռգոռար: Սակայն, տեղը նեղ էր…Նա չհիշեց հյուսիսից եկող հիբրիդային պատերազմի մասին, ԿԿԲ-ի գործակալների մասին, ռուսամետ ու բելոռուսամետ օլիգարխների մասին, «ռսի սապոգի» մասին:

Այնուամենայնիվ, Փաշինյանը իր խոսքն ավարտեց լավատեսությամբ՝ որ դեմոկրատական ընտրություններից հետո ավելի կամրապնդվեն հայ- ռուսական հարաբերությունները:

Թե փակ դռների ետևում ինչ են խոսել երկու երկրների ղեկավարները, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ այս հանդիպումը կոշտ նախազգուշացում էր Հայաստանին ու նրա ղեկավարին՝ ժամանակն է վերջ դնել աշխարհաքաղաքական կլունադային, սթափվել եւ վերադառնալ հարաբերությունների բնականոն դաշտ: Իսկ հյուսիային գերտերությունը, սովորաբար, ոչինչ հենց այնպես չի ասում…

Նաիրա Վանյան