Թոշակների բարձրացումը՝ քաղաքական քայլ՝ առաջիկա ընտրությունների համար

Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը մտավ եթեր ու թոշակառուներին լավ լուր հայտնեց. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10 հազար դրամով: Նման հարցերը պետք է քննարկվեն, լուծվեն և հայտարարվեն կառավարության նիստերի ժամանակ, սակայն մեր մոտ ամեն ինչ վաղուց որոշվում է կառավարական «ննջասենյակում», և լուրը տարածվում է վարչապետի ֆեյսբուքյան էջում: Հավանաբար, կառավարության անդամներն էլ տեղյակ չէին, որ Փաշինյանը նման որոշում է կայացնելու: Ենթադրելի է, որ նա վերջապես գտել է հարցի պատասխանը՝ ինչ պետք է անի թոշակառուն ավելացած 10 հազար դրամը:

Թոշակների բարձրացումը, իհարկե, միշտ ողջունելի է՝ հատկապես այսօրվա տնտեսական պայմաններում, բայց ըստ էության, 10 հազար դրամը փոքր գումար է համարվում համեմատած այն խնդիրների հետ, որոնց հետ բախվում են բազմաթիվ մարդկանց, հատկապես թոշակառուների առօրյայում։ Այս կտրուկ և անսպասելի որոշումը, սակայն, որը կայացրել է Փաշինյանը, կարող է դիտարկվել նախընտրական քայլ՝ իր հայտարարություններից վիրավորված թոշակառուների սիրտը շահելու համար: Փաշինյանն ինքն էլ գիտի, որ իր վարկանիշը վերջին շրջանում գրեթե գահավիժել է, նույնիսկ իր մոլի հավատացողների շրջանում: Իհարկե, իշխանականների ճոխ ծախսերի ու պարգևավճարների ֆոնին, սա բավականին չնչին գումար է, որը ավելացվել է: Տարբեր տնտեսագիտական հաշվարկներ փաստում են, որ հնարավոր էր 10 հազարի փոխարեն այն ավելացնել 50%-ով: