Հայկական սփյուռքը միշտ եղել է թուրք-ադրբեջանական տանդեմի առաջին թիրախը: 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր ծայրերում ձևավորված սփյուռքը եղել է ոչ միայն Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական հենարանը, այլև Հայ դատի, պահանջատիրության, սփյուռքում հայապահպանության գլխավոր հենքը: Թուրքիան սփյուռքի դեմ պայքարի տարբեր եղանակներ է մտածել.«Գորշ գայլերին» բուծելով տարբեր երկրներում, փորձել է ահաբեկչության, սպանությունների սպառնալիքների տակ լռեցնել քաղաքականապես ակտիվ սփյուռքահայերին: Մեծ ջանքեր են գործադրել նաև քարոզչական դաշտում, սփյուռքին մեղադրելով կեղծ քարոզչության, հայ-թուրքական բարեկամությանը խոչընդոտելու և թշնամանք հրահրելու մեջ:
Ադրբեջանն էլ վերջերս սկսել է կիրառել ադրբեջանական սփյուռք արտահայությունը՝ առանց հիմնավորելու, թե երբ և ինչու է ստեղծվել այդ սփյուռք կոչվածը:
Չնայած թուրքական քարոզչության ջանքերին, հայկական սփյուռքը եղել ու մնում է ամուր և դիմակայուն կառույց, որը իր արմատները չի կտրում մայր Հայաստանից: Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դեմ նոր կեղտոտ քարոզչություն է սկսել ծագումով թուրք, ոմն Մեհմեդ Օզը: ԱՄՆ հայկական սփյուռքը ամենակայացած ու կուռ համայնքներից է, որտեղ կան հայկական կայացած, ուժեղ կազմակերպություններ: ՀՕՄ-ի ամենամեծ կառույցը հենց ԱՄՆ-ում է: Իսկ ՀՕՄ-ը Հայաստանին սոցիալական տարբեր օգնություններ է ցուցաբերում տարբեր ոլորտներում և տարբեր դժվար իրավիճակներում: ՀՕՄ-ի անդամները հիմնականում ԱՄՆ գործարար համայնքի ներկայացուցիչներ են: ԱՄՆ-ում Հայ Դատի գրասենյակը զգալի աշխատանքներ է կատարում Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերի բարձրացման շուրջ:
Ուշագրավ է, որ Մեհմեդ Օզը Թրամփի կաբինետի անդամ է, մտերիմ հարաբերություններ ունի նաև Էրդողանի հետ: Սա երկու պետությունների կողմից պետականորեն կազմակերպվա՞ծ հարձակում է հայկական սփյուռքի դեմ, թե՞ միայն Օզի անձնական նախաձեռնությունը…
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ:
Հարցազրույը՝ հաջորդիվ…
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
