ՊԱՅՔԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ՈՐԱԿՆԵՐԻ ՄԻՋեւ…

Որքան մոտենան համապետական ընտրությունների օրերը, այնքան կթեժանա պայքարը, հասարակության տարբեր շերտեր կդիրքավորվեն՝ ըստ իրենց անձնական ու քաղաքական նախասիրությունների: Քաղաքական դաշտը կբյուրեղանա, կհավաքվի տարբեր գործիչների կամ ուժերի շուրջ:

Մեր հասարակությունը շատ բազմաշերտ է իր ճաշակով, իր սպասելիքներով ու իր՝ ապագայի տեսլականով: Շատերին հետաքրքիր չէ, թե ով ինչ ծրագրով հանդես կգա, կամ թե՝ ով իր կենսափորձով ինչ է ապացուցել, որքանով է ընդունակ երկիրն առաջ տանելու, զարգացնելու գործում: Շատերն առաջնորդվում են զուտ բնազդով. երբ հարցնում ես, թե ինչու է այս կամ այն ուժին կամ անհատին ընտրում, չի կարողանում պատասխանել, հիմնավորել, սկսում է ինչ-որ տեղից լսած ինչ-որ բաներ ասել, հետո չի կարողանում հիմնավորել իր ասածը: Վերջում մնում է խոստովանել, որ այդ թեկնածուին ուղղակի սիրում է…Սա բնազդային ընտրություն է… Իսկ շատերը մտորում են կոնկրետ փաստերի, հնարավորությունների, ծրագրերի շուրջ:

Այս ընտրապայքարում իրար դեմ պայքարի դուրս կգան մարդկային տարբեր տեսակներ, տարբեր որակներ:

Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին ընտրողները կհետրեն նրանց առաջադրած ծրագրերին, կծանոթանան, կուսումնասիրեն: Այս մարդիկ իրենց կյանքում կայացած ու հաջողակ մարդիկ են: Այդպիսին են նաեւ նրանց հիմնական համակիրները՝ նպատակասլաց, աշխատասեր եւ ռեալիստ: Իհարկե, կան նաև պատեհապաշտնեռր. Քոչարյանին ընտրողների մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր ժամանակին զբաղեցրել են բարձր պաշտոննե եւ ուզում են վերադարձնել իրենց երանելի տարիները:  Սամվել Կարապետյանի թիմում և համակիրների մեջ, անշուշտ, կլինեն նրա հարստությունից օգտվելու ցանկությամբ տոգորված մարդիկ:

Այս ընտրություններում իրենց որոշիչ խոսքը կասեն ՀԱԵ-ի պաշտպանները, բանտարկված Սրբազանների համակիրներն ու տիրադավերին հետևորդները: Ազգային, հոգևոր արժեքներ կրող մարդիկ, ինչպիսիք են քաղբանտարկյալ սրբազանները, տարբերակում են հոգևոր Հայաստանն ու «թազա» Հայաստանը, Եռագույն Հայաստանը՝ սև ու սպիտակ Հայաստանից: Այս մարդիկ չեն հանդուրժում մեր հոգևոր տաճարի վրա ձեռք բարձրացնող իշխանությանը: Միքայել և Բագրատ Սրբազանների խոսույթը շատերի համար կարող են թվալ բարդ, անհասկանալի, վերացական, քանի որ իրենք չեն կրում այն հոգևոր արժեքները, որոնք կրում են Սրբազանները…Նրանց հոգեհարազատ է հայհոյախոսությունը, բռի, անպարկեշտ և «վուլգար» խոսույթը…

Փաշինյանի համակիրներն ու ընտրողները, հիմնականում, նման են իրեն. նա սիրում է ծնկել, խոնարհվել մարդկանց առաջ, սիրո խոստովանություններ անել, հետո վիրավորել, անպատվել, ասել , թե ՝ քո գլխից է, որ աղքատ ես… Նրանց հիմնական մասը իրենց կյանքում մեծ հաջողությունների չեն հասել, նրանք սպասում են, որ ինչ-որ մեկը, տվյալ դեպքում Փաշինյանը, Ռոբին Հուդի նման  հաջողակ, հարուստ մարդկանց ձեռքից խլի նրանց հարստությոընը եւ կբաժանի իրենց՝ աղքատներին: Փաշինյանը, իհարկե,   «խլում է» այդ ուրիշինը, բայց դրանք չի բաժանում աղքատներին, այլ բաժանում է յուրյիններին՝ ՔՊ-ական պաշտոնյաներին, ովքեր հայտնվել են իրենց համար, անգամ, անհավատալի հեքիաթում, որտեղ փողը թափվում է «երկնքից»…

Ինչու՞ է Փաշինյանը շատ խոսում ուտելուց. 500 դրամանոց քյաբաբներ, տուշոնկաներ, շպրտված կոնֆետներ, ելակ եւ այլն, ետտոնական օրերին համացանցում  սեղանի մնացորդներով ձվածեղ  պատրաստում, Գյումրիում ուղիղ եթերում տավարի «քյալլա» է խժռում, Տավուշում՝ 100 դրամանոց «պերաշկի», որովհետեւ գիտի, որ իր ընտրազանգվածի մեծ մասն իր նման կարեւորում է ստամոքսի հարցերը: Շատերը էժան ձեթի ու ձվի,  անասնակերի դիմաց պատրաստ են Հայաստանի դռները բացել թշնամու առաջ…

Փաշինյանը սիրում է խմել. հանդիպումների, քարոզարշավի ժամանակ նա,  ըստ տարբեր հրապարակումների,  այնքան էլ սթափ չի լինում եւ հայհոախառն ելույթների պատճառներից մեկն էլ խմիչքն է: Նա գինու շշի կողքին, խոտերի վրա իր պառկած լուսանկարը տարածում է համացանցում: Դա դուր է գալիս իր ընտրազանգվածի զգալի մասին, ովքեր նույնպես սիրում են խմել, հայհոյել, անհոգ պառկել՝ չհոգալով ընտանիքի սոցիալական եւ մյուս խնդիրները:

Փաշինյանը խոսում է ագրեսիվ բառապաշարով՝ ծեփել, փռել, պառկեցնել, մխել, շինել եւ այլն: Դա հոգեհարազատ բառապաշար է իր էլեկտորատի համար:

Անիմաստ է թվարկել, թե այս տարիներին ինչ ստերի շարան, չկատարված խոստումներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը: Շատերը դա նորմալ են համարում, քանի որ իրենք էլ են ստում:

Փաշինյանն աչքի չի ընկնում իր բարեկրթությամբ, իր ինտելեկտով, բարեվարքությամբ, գեղեցիկ պահվածքով: Դա նույնպես դուր է գալիս իր ընտրազանգվածին, քանի որ այդ կերպարի մեջ իրենք տեսնում են իրենց:

Այո. այս ընտրապայքարը նաեւ մարդկային տեսակների, հայի տարբեր որակների պայքար է, մարդիկ ուզում են երկրի ղեկին տեսնել իրենց, իրենց նմանին, իրենցից մեկին: Հունիսի 7-ի քվեարկության արդյունքները կլինեն մեր հասարակության հայելին, արտացոլանքը, ցույց կտան հասարակության իրական դեմքը… Քվեախցիկում, բոլորի աչքից հեռու, յուրաքանչյուրը կընտրի իրեն հոգեհարազատ մարդուն ՝ իր կեպարին ու նախասիրություններին համահունչ…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ