ՓՈՂԸ ՄԵԶՆԻՑ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԵԶՆԻՑ

Ինչպես գիտենք, Եվրոպական խորհուրդը ընդունել է Հայաստանին աջակցելու նոր միջոցառում՝ 20 միլիոն եվրոյի չափով, Եվրոպական խաղաղության հիմնադրամի (ԵԽՀ) շրջանակում։ Այս որոշումը ողջունվել է թե՛ Երևանում, թե՛ Բրյուսելում: Երևանում իշխանականնները համոզված են, թե սրանով  հաստվատում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական մերձեցումը։ Ասել է՝ թե փողը տվել են, Հայաստանի անվտանգությունն «ապահովել» են ու, ԵՄ-ն սուփրա-սեղանը բացած սպասում է Հայաստանին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջոցառման նպատակը «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ամրապնդումն» է՝ հատուկ շեշտադրումով «քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում»։ Օգնությունը, իբր, միտված է նաև Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և զինված ուժերի փոխգործունակության բարելավմանը՝ ապագայում միջազգային առաքելություններին հնարավոր մասնակցության նպատակով, այդ թվում՝ եվրոպական մանդատի ներքո։

Սակայն, եթե հաշվի ենք առնում գումարի չափը, ապա առաջանում է  հարց՝ արդյոք այս օգնությունն իրականում համապատասխանո՞ւմ է Հայաստանի անվտանգային կարիքները հոգալուն։  Եթե համեմատում ենք, թե ԵՄ-ն Ուկրաինային որքան գումար է տալիս մեկ տարվա կտրվածքով՝ միլիարդավոր դոլարներ, ապա այս գումարը, կարելի է ասել, որ ԵՄ-ն  Հայաստանին, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին այս փողը տալիս է որպես «գրպանի» փող՝ ձեռքի ծախսի համար: Փաշինյանը, ով արդեն միլիոնավոր դրամների պարգևավաճարներ է տալիս իր թիմի անդամ նախարար-փոխնախարարներին, 20 մլն Եվրոյով չես զարմացնի, առավել ևս,  նա այդ փողը չի ծախսի Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար:

Այս գումարը գեղեցիկ փաթեթավորումներով և խուճուճ ձևակերպումներով ԵՄ-ն Փաշինյանին տալիս է որպես նախընտրական ծախսերի փող: Փաշինյանն էլ կորոշի, թե որտե՛ղ ծախսի, ու՛մ տա, ու՛մ սիրտը շահի, ու՛մ պատգևավճարի, ո՛ր հ/կ-ին վճարի, որպեսզի իրենց սրտի ուզած եզրակացություններ տա, ո՛ր իրավապահ մարմին, ուժայիններին պարևավճար տա, որպեսզի ընդդիմադիրների գլխին սիրուն-սիրուն գործեր կարվեն, ուժայիններից ում վճարեն, որ լավ ուժ գործադրեն ընդդիմադիրների վրա: Մի խոսով, փողը ԵՄ-ից, մնացածը Փաշինյանից. ոնց ուզում է, ինչ ուզում է՝ թող անի, ում պետք է կբանտարկի, ում պետք է՝ կարգելի մասնակցել ընտրությանը, ում պետք է հանցագործ կհռչակի, պետք լինի, կարող է ուղիղ եթերում բոլորին ծեփել պատերին, ոտքերը ջարդել, ձեռքերը ջարդել, լեզուն կտրեն: Կալասաները դա կհամարեն ժողովրդավարության համար մղվող ազնիվ պայքար՝ ահաբեկիչների, բռնապետերի  ու թշնամիների դեմ:

Իսկ, իրականում, եվրոչինովնիկները չեն հալվում Փաշինյանի սիրուց: Պարզապես, Փաշինյանն իրենց համար «գտածո» է, որի ձեռքերով փորձում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և նրա դեմ պատերազմի նոր օջախ հրահրել Հայաստանի տարածքում:  Իրենց շատ է պետք, որ հունիսին Փաշինյանը վերընտրվի: Հայաստանի երբեք չի ունեցել Փաշինյանի նման օտարների կամակատար ղեկավար:

ԵՄ-ն  ժամանակին այդպիսի փողեր տալիս էր և Ուկրաինայի Զելենսկուն, և Վրաստանի Սահակաշվիլիին …

Նաիրա Վանյան