ԹՐԱՄՓԻ ԱԿԱՆՋԻՆ ԿՇՇՆՋԱ՞ ՎԻԼՍՈՆՅԱՆ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ՄԱՍԻՆ

Երկու օր է՝ ՔՊ-անոցը ցնծության մեջ է. ԱՄՆ նախագահ Թրամփը մեր Նիկոլին նստեցրել է իր կողքին, աչքով է արել ու ձեռքը դրել  ոտքին: Այո, ՀՀ պատմության մեջ աննախադեպ դիվանագիտական «առաջխաղացում» է եղել, քանի որ նախկին նախագահներից ու վարչապետերից ոչ մեկի ոտքին ԱՄՆ ոչ մի նախագահ ձեռք չի տվել: Իսկ թե ինչ են արժեցել Հայաստանի վրա այդ մտերմիկ ժեստերը, ինչպես ասում են լոռեցիները՝ դրա ձենը ռավոտը դուրս կգա:  Թեև, արդեն դուրս է եկել. Թրիփի ճանապարհը կառուցելու են ադրբեջանական ընկերությունները…

Դե, քանի որ «մեր» Նիկոլն ու ԱՄն նախագահն արդեն այդքան «մտերմացել» են, արժե հուշել Փաշինյանին, որ կարող է Թրամփի ականջին շշնջալով  հիշեցնել Վիլսոնյան իրավարար վճռի մասին:

              Ի՞նչ է Վիլսոնի իրավարար  վճիռը

Գոյություն ունի  միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ՝ Վիլսոնյան իրավարար վճիռը: 1920թ-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը կնքել է մի պայմանագիր, համաձայն որի հայ-թուրքական սահմանը սկսվում էր Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճի հարավ-արևմուտք և Բիթլիս ու Մուշ քաղաքներից քաղաքներից հարավ-արևմուտք (սահմանագծից դուրս էր մնում Վանի նահանգի մոտ կեսը և գրեթե ամբողջությամբ Սղերդի գավաոը)։ Այնուհետև սահմանը ձգվում էր դեպի հյուսիս, անցնում երզնկայից ոչ հեռու, որոշվում ըստ բնական աշխարհագրական պատնեշի և ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանին դեպի Սև ծով հարմար ելք ապահովելու համար սահմանն անցնում էր Դերսմից հյուսիս։ Համաձայն Վիլսոնի իրավարար վճռի, Հայաստանին էր տրվում ընդհանուր առմամբ 103.599 կմ² տարածք։ Ըստ Wikipedia.org-ի.«Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար։ Այն չի ունենում ժամանակային սահմանափակում, և դրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից։ Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի միջազգայնագրի /կոնվենցիայի/ (1907) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում։ Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ։ Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա։ Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը (հայցադիմումը, compromis) ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրների կողմից, ուստի Վիլսոնի իրավարար վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են՝ Միացյալ ԹագավորությունԿանադաԱվստրալիաՆոր ԶելանդիաՀարավային ԱֆրիկաՀնդկաստանՊակիստանԲանգլադեշՖրանսիաԻտալիաՃապոնիաԲելգիաՀունաստանԼեհաստանՊորտուգալիաՌումինիաՉեխիաՍլովակիաՍերբիաԽորվաթիաՍլովենիաԲոսնիաՀերցեգովինաՄակեդոնիա և Մոնտենեգրո։ Այն պարտադիր է նաև իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը և իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար»։

Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի (ա) և (բ) ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա»։

 

Թե՛ սովետական Հայաստանի, թե նորանկախ Հայաստանի իշխանությունները չեն գնացել այս վճռի ետևից, չեն դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Հայաստանին հասանելիք տարածքները վերականգնելու պահանջով, քանի որ դրա ճակատագիրը որոշվել է ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքում:

Դե, քանի որ մեր աննախադեպ վարչապետն այսքան հեռու է գնում և վարում է «ինքնիշխանության» քաղաքականություն՝ Հայաստանի «պորտալարը» կտրելով Ռուսաստանից, ապա թող այս քայլն էլ անի և գնա մեր իրավունքի ետեևից. Թրամփին հիշեցնի, որ իր երկրի նախագաներից մեկը այսպիսի թուղթ է ստորագրել, որն ունի իրավական ուժ:

Իսկ ի՞նչ շահ ունի Թրամփը՝ այս թուղթն արխիվներից հանելուց և կյանքի կոչելուց: Թրամփն իր երկրի համար նյութական շահ սիրող մարդ է: Իսկ Արևմտյան Հայաստանի նշված նահանգները ունեն կարևոր ենթակառուցվածքներ, երկաթգիծ, ճանապարհներ և, ամենակարևորը՝ հանքեր: Նրան կարելի է շահագրգռել, որ այդ ամենը կարող է անունով լինել Հայաստանինը, բայց շահագործի ԱՄՆ-ն, այդ եկամտից որոշակի չափաբաժին էլ, ասենք՝ 25 տոկոսը, ինչպես Թրիփի դեպքում է,  տա Հայաստանին: Այդ տարածքներում ԱՄՆ-ն կարող է դնել նաև իր ռազմակայնները՝ այնտեղից դուրս մղելով թուրքերին:

Թրամփը փառամոլ նարցիս է: Սա ևս մի առիթ կտա նրան՝ գլուխ գովելու, թե՝ լուծեցի հայ-թուրքական դարավոր թշնամության հարցը և խաղաղություն բերեցի: Թրամփի համար ապօրինի կարգով այլ երկիր վերցնելը, տարածք յուրացնելը խնդիր չէ: Իսկ եթե դրա համար լինի որևէ թեթև իրավական հիմք, ապա չի բացառվում, որ նա ավելի սիրով ու հեշտությամբ անի դա՝ ի շահ իր երկրի, և , իհարկե,  դա շահեկան կլինի նաև Հայաստանի համար:

Մեր «աննախադեպ» վարչապետը, ով այդքան հեռու է գնացել իր անհասկանալի ու պետականակործան արտաքին քաղաքականության մեջ,  գուցե գնա այս քայլին…

Նաիրա Վանյան