2020թ-ի պատերազմից հետո պարտության խորհրդանիշ դարձած Փաշինյանը շարունակում է պարտությունների իր «շքահանդեսը» թե՛ արտաքին աշխահում, թե՛ Հայաստանի ներսում: Ինքը վաղուց խոստովանել է, որ հպարտանում է արցախյան պատերազմի պարտությամբ, քանի որ, համոզված է, որ Հայաստանը ոչ թե հաղթանակներով, այլ պարտություններով է ապահովում իր ինքնիշխանությունն ու խաղաղությունը: Նույն տրամաբանությամբ, հավանաբար, կարծում է, թե որքան շատ պարտվի եւ ձախողի ներքաղաքական կյանքում հրահրած իր խժդժություններում, որքան շատ պարտվի ՀԱԵ-ի դեմ հրահրած պատերազմում, այնքան «ամրանում են» իր դիրքերը:
Գյումրիում կրած խայտառակ պարտությունը Փաշինյանին դաս չեղավ, երբ գյումրեցիները խայտառակելով դուրս վռնդեցին տիրադավ հռչակված սրբազաններին: Իսկ եկեղեցին իր առջև կոպել էր իր դռները: «Պատարագն» էլ մատուցեց ինչ-որ տեղից բերված քահանա «по вызову»…Գյումերցիները վաղուց երես են թեքել Փաշինյանից. նրանք չեն ներում շատ հարցերում իրենց խաբելու, իրենց քաղաքը «գլխատելու», քաղաքապետարանի վրա ասպատակելու և իրենց սրբազանին կալանավորելու համար: Սակայն, դա հոգ չէ Փաշինյանի համար, նա ունի հանձնարարություններ և պարտավոր է դրանք կատարել, անգամ, ամենավերջին ամոթանքին արժանանալով, անգամ, հերթական խայտառակ պարտությունը կրելով: Ու… գնաց Մասիս, որի սիրված ղեկավարին առանց հիմնավոր պատճառների, պահում է Նուբարաշենի բանտում…
Հավանաբար, Փաշինյանն այստեղ հույսը դրել էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ սրբազանի վրա, առանց հաշվի առնելու, որ մասիսցիները ինչպես իրեն չեն ներում իրենց քաղաքապետին բանտելու համար, այնպես էլ Գևորգ սրբազանին չեն ներում եկեղեցու դեմ դուրս գալու և իրենց քաղաքապետին դավաճանելու համար: Շատերը կասկածներ ունեն, որ սրբազանն ինքն է խնդրել Փաշինյանին՝ բանտարկել Դավիթ Համբարձումյանին, որպեսզի իր համար հեշտ լինի Կաթողիկոսի դեմ դուրս գալ:
Հարկ է հիշեցնել, որ մինչ տիրադավության հասնելը, Գևորգ սրբազանը զբաղված քաղաքական խառնակչությամբ. նա տակից աշխատում էր Բագրատ սրբազանի ու նրա սկսած շարժման դեմ: Ասում են, որ նա տարբեր շրջանակներում Բագրատ սրբազանին էր համարում 2018-ին սկսած «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման» կազմակերպիչը, առաջ էր տանում ՔՊ-ական այն թեզը, թե վերջինս Կանադայի թեմի առաջնորդ եղած ժամանակ հսկայական գումարներ է յուրացրել: Այս բամբասանքները ոչ միայն չէին բարձրացնում Գևորգ սրբազանի վարկանիշը, այլև հակառակ ազդեցություն էին թողնում: Իսկ վերջերս էլ պարզվեց, որ նա ջերմ հարաբերություններ է ունեցել ՔՊ-ական տարբեր պաշտոնյաների հետ, ջերմագին նամակներ ու շնորհավորանքներ է գրել:
Այսօր Մասիսիում անցկացված շրջիկ պատարագը ապացույցն էր այն բանի, որ Մասիսում զրո վարկանիշ ունեն թե՛ Փաշինյանը, թե Գևորգ սրբազանը: Ավելի քան 110 հազար բնակիչ ունեցող համայնքում հնարավոր չեղավ մասիսցիներով ապահովել ՔՊ-ական շրջիկ «պատարագի» մասովկան: Ոչ այնքան մեծ եկեղեցում «պատարագի» մասնակիցներ ապահովելու համար իշխանությանը օգնության էր հասել Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը, «բերման էին ենթարկվել» համայնքի տարբեր աշխատակիցներ, անգամ, նոր վիրահատված մարդուն էին պարտադրել՝ գալ մասնակցել պատարագի: Այս ամենով հարդերձ, եկեղեցին կիսադատարկ էր…
Մասիսցիները լավ են հիշում, թե ինչպիսին են եղել պատարագները, երբ այստեղ ներկա էր լինում իրենց համայնքապետը. բավական էր՝ նա ոտքը դներ եկեղեցու տարածք, մարդիկ շտապում էին գալ կանգնել նրա կողքին, բարևել, շփվել, կամ, պարզապես, նրա հետ միասին աղոթել…
Սա Փաշինյանի հերթական պարտությունն էր Մասիսում: Նա այսօր առիթ ունեցավ իր հերթական պարտությամբ հպարտանալու…Պարտությունը Փաշինյանին շատ է սազում իրեն…
նԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
