Դուք հանգիստ խմեք էժան բենզինը, հագեք թուրքական շորերը ու գիշերը թուրքական անկողնու մեջ երազեք չաղ ու բախտավոր ապագայի մասին…

Կյանքի բումերանգն այն է, երբ մարդը սկսում է կեղծ խաղաղությանը տրվել և իր ազգային արժանապատվությունը փոխել էժան վառելիքի, առևտուրի և այլնի հետ, իսկ հաջորդ քայլին` թշնամին առաջինը հենց այս մարդկանց կամ իրենց զավակներին է գլխատում։
Սա կյանքի բումերանգն է ու այս օրենքը գործում է, անկախ քարոզներից։
1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո շատ հայերը գոռում էին. «Yaşasın Sasun, yaşasın Ermenistan» (կեցցե Սասունը, կեցցե Հայաստանը), և առեւտրական ճարպիկներն էլ կուսակցություն էին մտնում, երիտթուրքական պառլամենտում երեսփոխան դառնալու համար, և միայն Անդրանիկն էր, որ ասեց. «Եթե մի օր այս թուրքերը ձեր գլուխը չկտրեն, ապա ես մարդ չեմ…»: Երկար չքաշեց մինչև 1909-ի Ադանայի ջարդերը, Սասունի ջարդերը, Զեյթունի ու ի վերջո` 1915-ի սև ապրիլը։
Դուք հանգիստ խմեք էժան բենզինը, հագեք թուրքական շորերը ու գիշերը` թուրքական անկողնու մեջ երազեք հարուստ, չաղ ու բախտավոր ապագայի մասին…
 Արա Պողոսյան