ԽՈՓԸ ՔԱՐԻՆ ԴԵՄ Է ԱՌԵԼ

Երեկ մենք ապրեցինք բավականին հուզումնալից ու ծանր օր. Համայն hայերի ու Հայաստանի հոգեւոր կենտրոնում՝ Մայր Աթոռում իրար դեմ էին դուրս եկել մի կողմից «տիրադավ» հռչակված մի քանի հոգևորականներ եւ, մյուս կողմից՝ Մայր Աթոռը  Փաշազադե-Փաշինյան հարձակումներից ու կազմաքանդումից պաշտպանող  էլիտան: ՄայրԱթոռի բակում լարված մթնոլորտ էր: Մի քանի սրբազաններ, ովքեր ոչ վաղ անցյալում բուռն քննադատում էին Փաշինյանին ու պաշտպանումԱմենայն Հայոց Կաթողիկոսին, երեկ եկել էին՝ Վահափառ հայրապետին «հանգսըի ուղարկելու»» դիմումով. հետները բերել էին մի նամակ, որը պետք է հանդիսավորությամբ տանեին հանձնեին կաթողիկոսին ու, հավանաբար, տապալեին օրվա արարաողությունը: Դա նրանց չհաջողվեց: Ավելին, նրանք, շրջափակված ոստիկանական զորքերով, ճողոպրեցին Մայր Աթոռի տարածքից՝ «հուդա» բացականչությունների ներքո:

Կարող ենք ասել, որ եկեղեցու դեմ սկսած պատերազմում սա Փաշինյանի երկրորդ մեծ պարտություն է: Առաջինը եղավ Գյումրիում, որտեղ բառացիորեն խայտառակվեց Յոթ Վերք եկեղեցում: Փաշինյանն ու իր  շրջիկ «պատարագախումբը» Գյումրիից գլխիկոր ,կարելի է ասել, փախան: Ու սա դաս եղավ Փաշինյանին. նա, լավ իմանալով, որ իր նախաձեռնույունը Մայր Աթոռում նունպես տապալվելու է, ոչ միայն անձամբ չէր եկել Էջմիածին, այլեւ առավոտյան ճեպազրույցի ժամանակ ասաց, թե, իբր,  ինքը դրա հետ կապ չունի եւ դա մի քանի սրբազանների նախաձեռնությունն է: Այպիսով, նա իրեն նախապես ազատեց Մայր Աթոռի դեմ մղված պայքարում ձախողվածի կարգավիճակից, այնտեղ տեղավորելով «տիրադավ» հռչակված մի քանի սրբազանի:

Փաշինյանը, հույսը դնելով  այս մարդկանց վրա, հաշվի չէր առել, որ նրանք չունեն հեղինակության այն ռեսուրսը, որ իրենց ետեւից մարդ տանեն. Գեւրոգ Սարոյանը, ով Մասյացոտնի թեմի առաջնորդն է, մասիսցիների մոտ կորցրել է իր՝ առանց այն էլ՝ ոչ բարձր վարկանիշը, երբ իրենց քաղաքապետի կալանավորվելուց հետո նա ուրացավ ոչ միայն հոգևոր հորը, այլ նաև քաղաքապետին, ում հետ լավ հարաբերություններ կային. քաղաքապետը թեմի առաջնորդին միշտ մարդամեջում էր պահում, նստեցնում իր բացած սեղանների ամենապատվավոր տեղը, բոլոր միջոցառումները առանց սրբազանի ներկայության ու աղթոքի չէր սկսում: Շատ հարցերում նաև նյութապես էր աջակցում և՛ թեմին, և՛ նրա առաջնորդին:  Սակայն, տպավորություն է, թե Գևրորգ սրբազանը այս տարիներին շունչը պահած սպասում էր քաղաքապետի մեկուսացվելուն, որպեսզի ինքը դավանափոխ լինի եւ բացի իր իսկսկան դեմքը: Մասիսիցները խիստ վրդովված են նրա պահվածքից, էլ ուր մնաց՝ ետեւից գնային Վեհափառի հրաժարականը պահանջելու:

ՔՊ-ականների կողմից «բենթլի Սամո» հռչակված Վավասարդ Կճոյանի մասին խոսլեն ավելորդ է. նա Փաշինյանի հրահրած այս եկեղեցական կրկեսի ամենազավեշտալի ու ու ամենաքննարկված կերպարն է՝ հենց Փաշինյանի կողմից: Հիմա Փաշինյանը բենթլի Սամոյով է ուզում բարենորոգել եկեղեցին: :

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նունպես աղմկահարույց պատմությունների հերոս է…

Ու, Փաշինյանն այս մարդկանցով դուրս է եկել համահայկական, ազգային կարևորոագույն նշանակություն ունեցող կառույցի՝ եկեղեցու դեմ պատերազմի: Ուստի, նրանցով ու մի քանի շրջիկ ՔՊ-ականներով Փաշինյանի նախաձեռնությունը դատապարտված էր ձախողման, որքան էլ ոստիկակական ուժերը փորձում էին ամեն ինչ անել, որ հաղթանակն ապահովեն: Մայր Աթոռում հավաքված էլիտան պարզապես նրանց չթողեց իրականացնել իրենց սադրանքը: Վեհափառը հոծ բազմության ուղեկցությամբ ու աջակցությամբ արժանապատվորեն դուրս եկավ իր նստավայրից, եկավ եկեղեցի, այնուհետեւվ նույն արժանապատվությամբ վերադարձավ իր նստավայր: Նրան աջակցում էր բավականին մեծ բազմություն, ովքեր եկել էին ոչ միայն ի աջակցություն կաթողիկոսի անձի, այլեւ, լավ գիտակցելով, որ սա մեր ազգային ինքնության հենասյուն եկեղեցու գոյության հարց է:

Եկեղեցին մնացել է Փաշինյանի կոկորդում, այն դարձել է Փաշինյանի խոփի դեմը փակած քարը, որը ոչ միայն չի թողնում, որը խոփն առաջ գնա, այեւ կարող է խոփը ջարդել՝ եթե շատ զոռեն…

Իհարկե, Փաշինյանը այսքանով չի ավարտի իր սանձասերծած պատերազմը եկեղեցու դեմ: Եթե, անգամ, շատ էլ ցանկանա, չի կարող ավարտել, քանի որ նրանից արդյունք են սպասում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն ու Ալիեւը: Իսկ նրանց հրահանգները չկարատելու սովորություն Փաշինյանը չունի: Ուսի, հավանաբար, նոր գրոհի նոր  սցենար կմշակի…

Նաիրա  Վանյան