Իշխանականները մեկը մյուսին հերթ չտալով աչքալուսանք են տալիս, թե բա՝ Ադրբեջանի տարածքով ցորեն է գալիս Հայաստան՝ իր հետ բերելով խաղաղության «ապացույցը»: Տպավորություն է, թե Հայաստանը երկար տարիներ հացի ու ցորենի երես չի տեսել, մարդիկ սովամահ են եղել այս երեք տասնամյակի ընթացքում ու, հիմա «ապին» հաց է բերում Հայաստան: Անգամ, մութ ու ցուրտ տարինեին, երբ կտրոնով հաց էինք ուտում, հացն էլ հո հաց չէր. մեջը ինչ ասես՝ կար, չէինք կարող պատկերացնել, որ մի օր Հայաստանի որեւէ իշխանություն Ադրբեջանի տարածքով ցորեն կբերի ու դրա համար այսքան կուրախանա: Ապին ուրախանում է քիչ չի, դեռ շնորհակալություն է հայտնում Բաքվի բռնապետին, ով մեզանից բռնազավթել է մեր ցորենի հեկտարներով արտերը, ով մեծացրել է Եռաբլուրը, արցախցիներին դարձրել տնավեր, Բաքվի բանտում պահում է մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ու այսքանից հետո էլի խոսում է Հայաստանի մյուս տարածքների նկատմամբ իր նկրտումնեից: Փաշինյանը շնորհակալ է նրան, որ ցորեն է գալիս Ադրբեջանի տարածքով…
Հիշենք արցախցիների արժանապատիվ պահվածքը. անգամ մի քանի ամիս շրջափակման ու սովի մեջ ապրելով, նրանք մերժեցին ադրբեջանական օգնությունը: Հիմա, Ալիեւի հայկական սազանդարները սազն առել են ու գովում են իրենց բերած «խաղաղությունն» ու Ադրբեջանի տարածքով եկող ցորենը…
Հայաստանը գյուղատնտեսական երկիր է եւ ճիշտ կառավարման արդյունքում կարող էր ապահովել իր ցորենի պահանջարկի զգալի մասը: Մենք ունենք չմշակվող հսկայական հողատարածքներ, որոնք կարող են դառնալ ցորենի արտեր, եթե լուծվի ոռոգման խնդիրը: Բայց, այդ ուղղությամբ աշխատանք չտարան նախկին իշխանությունները, իսկ ներկա իշխանությունն, առհասարակ, փակեց գյուղնախարարությունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու թեման. մեզ ինչ պետք է՝ հարեւաններից կուզենք…
Անդրադառնանք խնդրի անվտանգային հարցին. որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող ցորենը անվտանգ է. ադրբեջանցիները դեռեւս «անտիկ» ժամանակներից զանգվածային թունավորման մեծ մասնագտեներ են. մասիսցիները լավ են հիշում 1988-ի դեպքերը. Մասիսի «Գարուն» կարի արտադրական միավորումում թունավորել էին ողջ կտորեղենը, որի հետ աշխատող հարյուրավոր կարող բանվորուհիներ հայտնվեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրանց կյանքը դժվարությամբ փրկվեց: Շատ արագ պարզվեց, որ թունավորման հեղինակները Մասիսում ապրող ադրբեջանցներն են:
Սա ընդամները փոքրիկ դրվագ է ոչ հեռավոր անցյալից: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ երրորդ երկրից Ադրբեջան մտած անվտանգ ցորենը չի փոխարինվի թունավորված ցորենով, կամ՝ ֆոսֆորային ռումբերի պայթած վայրերում աճեցրած ցորենով: Սա կդառնա Հայաստանի բնակչության նկատմամբ «խաղաղ» ոչնչացման զենք՝ արագ կամ աստիճանական թունավորման կամ մահացու հիվանդությունների «ներկրման» միջոցով: Հայաստանում ներկա իշխանության օրոք հազիվ թե որեւէ մեկը մտածի՝ ստուգել ներկրված ցորենի անվտանգությունն ու չափորոշիչներին համապատասխանությունը: Սա ազգային անվտանգության նկատմամբ մեծ սպառնալիք է, որը չի մտահոգում ու չի մտահոգի համապատասխան կառույցներին: Նրանք ունեն ավելի «կարեւոր» գործեր՝ լսել, գաղտնալսել եւ գործեր «կարել» իշխանության քննադատների ու ընդիմադիրների նկատմամբ:
