Ինչպես ՀՀ ոտիկանական համակարգը «բարեփոխեցին», այլնպես էլ բանակը «կբարեփոխեն»

 ՀՀ ՊՆ-ում ամերիկյան համազգեստ կկրեն:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ։ Այս մասին հայտնում էՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ քննարկվել է ՀՀ պաշտպանական բարեփոխումների ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է նաև զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Սուրեն Պապիկյանը 2024թ–ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել էր «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ ու քննարկել նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր։
 Հ/Գ
Թե՝ ինչպես է ԱՄՆ-ն բարեփոխում հայաստանյան այս կամ այն համակարգը, կարող ենք հասկանալ ՆԳՆ-ի «բարեփոխումներին» հետեւելիս: Այս մասին կադացեք այստեղ
             https://haypress.am/?p=18642