ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ ՔՅԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ

 ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը մոտ երկու անգամ ցածր է ներկայացնում, ինչին հակադարձում է Պուտինը․
«-Հիմա մեր ու Հայաստանի միջև որքա՞ն է ապրանքաշրջանառությունը բարձրացել», – ԵԱՏՄ-ի առավելությունների մասին խոսելիս հարցրել է Պուտինը Փաշինյանին։
«Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար է», – պատասխանել է Փաշինյանը։
«Ո՛չ, – չհամաձայնվեց ՌԴ նախագահը։ – Ավելի շատ»։
«Անցած տարի մոտ 9 միլիարդ էր», – փորձում է ինքն իրեն ուղղել Փաշինյանը։
«Ավելի շատ, – ուղղեց Պուտինը։ – Անցած տարի ավելի շատ էր, այս տարի էլ ավելի շատ կլինի։ Դա պարզապես ակնհայտ է»։
Մոսկվայի տվյալներով՝ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը կտրուկ աճել է՝ հասնելով 11,7 միլիարդ դոլարի։
 Փաշինյանը, ով սովոր է Հայաստանի ներսում ամեն ինչ գլխիվայր ներկայացնել, «կրուտիտներ» անել, ստել ու այդ  սուտը հաստատվեր ՔՊ-ական ուսապարկերի կողմից, հավանաբար, մտածում էր, որ ՌԴ նախագահին էլ կարող  խաբեր, «ֆռցնել»: Բայց, ինչպես ասում են՝ սատանի մայլում քյանդրբազություն չեն անում…
․․