Շնորհակալություն՝ բարեխիղճ բժշկուհուս

 

Ես՝ Մանվել Սարգսյանս, հիսուն տարեկան եմ: Հարազատներիս հիվանդությունների հետ կապված, հանգամանքների բերումով հաճախ եմ առընչվել բժիշկների հետ, ովքեր եղել են տարբեր բնավորությունների եւ մասնագիտական տարբեր կարողությունների  տեր: Ինքս առաջին  անգամ եմ հիվանդացել եւ դիմել բժշկի: Այս ընթացքում առիթ ունեցա տարբեր բժիշկների հետ անձամբ շփվելու: Երբ առաջին անգամ բացեցի ԱՐԹՄԵԴ ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Ալինա Հովհաննիսյանի աշխատասենյակի դուռը եւ սկսեցի լսել նրան, հասկացա, որ հիվանդի բուժումն սկսվում է այն պահից, երբ բացում է ճիշտ ընտրված բժշկի աշխատասենյակի դուռը: Նրա հոգատար ու սրտացավ վերաբերմունքը, հիվանդին լսելու եւ խնդիրը մատչելի մատուցելու մոտեցումը տալիս է ապահով ձեռքերում լինելու զգացողություն: Շնորհակալ եմ բժշկուհիս, եւ ուրախ եմ, որ հանդիպել եմ հենց Ձեզ:

Մանվել Սարգսյան

Մասիս համայնք